ասք կանխակալության մասին



[այստեղից][1]
  
Շատլվորթը պաշտպանվում է վրայերթներից թե բա ոնց ա ստացվում որ ուբունթուն սաղից հետ ա իրա քոնթրբիյուշններով, բայց «բոլորը» ուբունթու են քշում։
  
Ու պաշտպանվելուց հավես մտքեր ա ասում, որոնք, ճիշտ է բնավ չեն արդարացնում այն, որ ուբունթուն իրոք մի տեսակ պարազիծիռույուշի դիրք ունի․ դուք գրեք, իսկ մենք մենակ հավաքում ենք։
  
ՐեդՀաթը, ասենք, էդքան բան ա դեվելոփ անում/դզում/ուղղում/ֆիքսում/զարգացնում, որ ես իմ ջենթուի մեջ էդ հա նկատում եմ։
  
Ես էդպիսի ջենթու չեի ունենա եթե ոչ ՌՀԵԼ-ը իրա քորփորեյթ յուզերներով։
  
Ու էդպիսի քննադատությունը նոր չէ։ Քանի անգամ են իրանց մեղադրել որ դեբիանական տեքնոլոգիաները օգտագործում են, դեբիանի յուզերբեյզի ահագին մասը վերցրել են, իսկ դեբիանը դրանից բնավ չի շահել։
  
Սակայն ինչ խոսք, Քանոնիքալը որպես պարզապես դիստրո հավաքող իրա գործը անում էր շատ լավ։ Այսինքն անում էր այն, ինչ մնացածը չեին անում, ինչի մասին մնացածը չեին մտածում, ու սկսեցին մտածել այնժամ երբ Ուբունթույում դա հայտնվեց։ Իհարկե, արածը պարզապես լամեր/սկսնակ/չհասկացող-ների համար է կարևոր։ Եթե առաջ Լինուքս օգտագործողների զգալի մասը ցանցառներ էին, ու իրանց բնավ չեին հետաքրքրում այն պարզ հարցերը, որոնք նորեկներին պարզապես փակուղի էին հասցնում։ Ու ուբունթուն կատարեց այդ դերը, լավ հրոց հանդիսանալով ուրիշ դեսքթոփ օրիենթեդ դիստրոների համար։ Էդ առումով (հրոցի) իրանց դերը անփոխարինելի է։ Ու Ֆեդորան պիտի որ լիքը լավացրած լինի այժմ հենց այն պատճառով որ կա Ուբունթու։
  
ՌեդՀաթը, սակայն, անկասկած տրամադրում է ավելի բարձր մակարդակի սափորթ։
  
Ասենք, ոչ ինչպես այս կամ այն կոչակը սեղմել, այլ ուղղում են դրայվերներում բագեր, ջիսիսի/ջիդիբի/այսդթիի/նփթլ/նետվորքմենեգեր ու այլ, ավելի համակարգչային ու պարզապես քլիք անող յուզերին ոչ միշտ երևացող ոլորտներում են խորացել։
  
Ու առանց այդ, ոչ ուբունթուն կլիներ, այնպիսին ինչպիսին կա, ոչ դեբիանը, ու Լինուքսի բաժինը աշխարհում, սերվերների վրա ու քորփորեյթ ոլորտում անհամեմատ փոքր կլիներ։

Ի դեպ, երբ Քանոնիքալը հայտարարել ա որ նրանք ուզում են ուանքլիք ծրագրերի տեղակայումը անել նաև փրոփրայաթարի ԾԱ-ի համար, ու այդ ուանքլիքով որ վճարումներ կատարվեն, ու այդ մասին նույնպես լիքը աղմուկ բարձրացավ, ես առաջարկել եմ ոչ միայն ուանքլիք ինսթալեյշն իրականացնեն, այլ ուանքլիք դոնեյշն ավելացնեն պարզապես ցանկացած ծրագրի կամ լիբի դեվերին։
  
Երբ կա ինֆրաստրուկտուրա պարզ և հասարակ դոնեյթ անելու համար, երբ մարդը տեսնում ա ասենք ստեղն՝ «դոնեյթ թու դեվելոփեր», ու մեկ սեղմելով կարող է փող փոխանցել, դա անհամեմատ է նրա հետ, երբ մարդը պետք ա ինքը մտածի դոնեյթ անի, գնա նայի ոնց անի, ու տենց։
  
Ու այ դա կստիպեր սաղ դեվերին ավելի լավ տեստավորել իրենց ծրագրերը ուբունթույում։

_ու տենց_

 [1]: http://www.markshuttleworth.com/archives/439
պիտակներ՝ ազատ ծրագրային ապահովում  ԳՆՈՒ/Լինուքս  հոգեբանութիւն  նվիրաբերումներ  Ուբունթու  ռեդհեթ  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ  փող