Մի օրը որ
Այնտեղ էր, թվականը արդեն
Օրացույցի մեջ ջնջվել է
Կիսատ ծիծաղին իմ ու քո
Սպասված հարցին մեղք
Ծառից ընկած տերևին որ
Սահեց
Ոտքերիս մոտ խոնարհվեց
Ոնց որ վիզը քո
Ասած պիտի լինեի որ
-Արի մատներդ բռնեմ
Բայց
Դե արդեն այդ աղջիկը չէի լինի ես
Ու քո մազերը ականջիդ տակից
Չէին սահի ցած
Թափվածդ արցունքիդ հետ
Օրացույցի թերթիկի հետ
Այսօրվա
Այստեղի
Բառերի հետ
(c)