Մի քանի սուր թեմա կա իմ համար, երբ ես լինում է, խիստ եմ արտահայտվում։ Լինի դա անձնական խոսակցության ժամանակ, թե հանրային։
Պատճառն իհարկե զայրույթն է։ Զայրույթի պատճառը՝ անզորությունը։
Սակայն մի շարք մարդկանց հետ ես բանավիճելուց հաճույք եմ ստանում։
Հրաշալի խելքի վարժանք է, և ինքս էլ նոր բաներ եմ բացահայտում։
Սկսեցի նկատել, որ անզորություն զգալու մասնավոր դեպքն է երբ զրուցակցի արգումենտները ակնհայտ թույլ են, կամ եթե ես նրանք համարում եմ պրիմիտիվ։ Այդ դեպքում բանավեճ չի ստացվում, մենք իրար չենք լսում։
Որոշ մարդիկ նկարագրում են այդպիսի վիճակ ինչպես հավատքի տարբերություն։
Այսինքն, զրուցակիցս ունի համոզմունք, որը ես բնութագրում եմ որպես ոչ բավական արգումենտացված։
Այստեղ երբեմն բեմ է գալիս հավատք հասկացությունը։
Օրինակ, ոմանք պնդում են, որ ժողովրդավարությունը հավատքի պես բան է։ Այսինքն այդ հասկացությունը չունի բավականաչափ բանական արգումենտներ ոչ իր օգտին, ոչ էլ դեմ։
Ես ինքս խուսափում եմ հավատքից, ու աշխատում եմ որ համոզմունքներս ռացիոնալ հիմք ունենան։ Այդ իսկ պատճառով որոշ համոզմունքները կայացած և պինդ են, իսկ որոշ համոզմունքները փոփոխվում են։
Հետաքրքիրն այն է որ ես հանգիստ եմ երբ հավատքի պահը վերաբերվում է սոֆտին։ Այսինքն չնայած ես իմ կարծիքս արտահայտում եմ ասենք այստեղ, երբեմն խիստ, բայց անձնական զրույցների ժամանակ սառը ասում եմ որ սքայփ չեմ օգտագործում որովհետև հավատքս թույլ չի տալիս։ Այստեղ պետք է շեշտել, որ ինքս չեմ համարում բացատրությունս ճիշտ։ Այսինքն հավատքի մեջ չէ հարցը իրականում։ Դա համոզմունքի հետևանք է, իսկ համոզմունքը ստեղծվել է այն մի քանի պատճառով, որոնցից մեկն է ասենք այն, որ ես չեմ ուզում ԾԱ-ն կոնտրոլ անի ինձ, առավել ևս երբ ինքս ԾԱ փորձագետ եմ։ Դա ինձ զրկում է որոշակի ազատությունից, բայց նաև զրկում է իմ հետ շփվելու հնարավորությունից նրանց, օվքեր օրինակ միմիայն սքայփ են օգտագործում։ Այսպիսով ես համարում եմ այս քայլը քվեարկություն։
Ապա ինչու՞մ է տարբերությունը իմ լուռ քվեարկության մի դեպքում, և բանավեճին մասնակցելու՝ այլ դեպքում։
Հավանականներից են՝ ես ինքս վստահ չեմ այն համոզմունքի մեջ, որը պաշտպանում եմ, կամ ես ուժեղ վտանգ եմ զգում իմ անձի նկատմամբ։ Եվ ստացվում է այո, բաց ծրագրային ապահովմանը ես սովոր եմ, գիտեմ որ շարժումը ծավալուն է, համայնքը՝ մեծ։
Վտանգը՝ սոֆտվար պատենտներն են, օրինակ։ Դրանք գործում են միայն ՄԱՆ-ում ու Ավստրալիայում։ Ու առանձնապես չեն խանգառում։
Եթե ՀՀ-ում հարց բարձրանա սոֆթվար պատենտների մասին օրենք ընդունելու, ես առաջինը կզգամ վտանգ, կփորձեմ ազդել իրավիճակի վրա, մարդկանց վրա, հասկացնեմ նրանց ինչպիսի վտանգ եմ զգում։
Այդպիսի վտանգ եմ ես զգում երբ խոսքը գնում է օտարալեզու դպրոցների, կամ քաղաքացիական ազատությունների մասին։ Այդպիսի վտանգ եմ ես զգում, երբ տեսնում եմ որ մարդիկ համակրանք են զգում ԽՍՀՄ-յան սովետական մոդելի նկատմամբ։ Մի քիչ շեղվեմ, պատմեմ այդ մասին․
Ինքս բավականին սոցիալիստական հակումներ ունեմ, ու Մարկսով երբեմն հիանում եմ։ Ռադիկալ կապիտալիզմը նույնպես վտանգ եմ համարում։ Սակայն կարծում եմ իմ հետ վիճող չի լինի, որ կապիտալիզմը պրոգրես, զարգացում ապահովող համակարգ է։ Կապիտալիզմի հակառակորդ իմ զրուցակիցները որպես կանոն պնդում են որ զարգացումը ինքը այդքան էլ հաջող գաղափար չէ։ Երբեմն մենք հասնում ենք հարցին արդյո՞ք ծառերից իջնելը լավ միտք էր, և խորանում, արդյո՞ք ծառեր բարձրանալը, ու օվկիանոսից դուրս գալն էր լավ միտք։
Ես իմ կարծիքը ունեմ, այո, կարծում եմ որ լավ միտք էր։ Կարծում եմ որ այդպես է ստացվել կյանքը լավացնելու, կոմֆորտի համար։ Նույնիսկ հավեսի համար, ինչպես այլ կերպ արտահայտվել է Տորվալդսը՝ ջասթ ֆոր ֆան։ Ու բնավ չեմ զայրանում այդպիսի զրուցակիցների հետ շփվելիս ով իմ հետ համամիտ չէ։ Ինչպես ասացի, ես ոչ միայն հանգիստ եմ լինում, այլ նույնիսկ սիրում եմ այդ զրույցները։ Ինչ վերավերվում է կապիտալիզմի, եթե կարճ՝ կապիտալիզմը որպես ազատ նախաձեռնողության, ազատ ձեռնարկատիր… enterpreneur ների հասարակություն ինձ դուր է գալիս։ Սակայն ակնհայտ է որ չկարգավորվող կամ քիչ կարգավորվող ադամսական շուկան կարող է տանել կորպորացիաների ստեղծմանը և հզորության կոնցենտրացիային մի քանի կամ մեկ ձեռքերում։
Այդպիսի համակարգի զարգացումներից մեկը՝ իմպերիալիզմն է։ Ինչպես ասենք արվում է հիմա ԱՄՆ-ում։ Կոլոնիաների ժամանակը անցել է, և դա ռեալիզացվում է կոնցեսսիաների ձևով, սակայն խնդիրը լուծում է։ Երբեմն, երբ խոսքը գնում է հզորության կոնցենտրացիայի մասին, մենք հաճախ հանգում ենք միապետական/բռնապետական վս ժողովրդավարական մոդելին։ Ես օրինակ կարծում եմ որ, ժողովրդավարական մոդելը եթե լինի, քաղաքականը կգտնի իր օպտիմալ ձևը կոնկրետ պայմաններում, օրինակ դա կարող է լինել մի միջին բան, մի քիչ կապիտալիզմից, մի քիչ սոցիալիզմից։
Սակայն, ինչպես ասացի, ես այլ հարցերի մեջ խորացա։ Ասում եմ, երբեմն հանգիստ զրուցում եմ այլ համոզմունքներ ունեցող մարդկանց հետ, երբեմն՝ ոչ։
Որոշ մարդկանց հետ մի քանի թեմայով ընդհանրապես չեմ խոսում։ Ու երևի դա ավելի լավ է։ Որովհետև իրար չենք լսում։ Ես կարծում եմ, ես ավելի ռացիոնալացնում եմ, իսկ նրանք՝ ավելի հավատքայացնում։ Ու դա է պատճառը միմյանց չհասկանալու, երբ հասնում է հավատքին։ Իսկ ես հավատքի մարդ չեմ բնավ։ ։Ճ
_ու տենց _