ասք քթի մազ սփիքերի մասին

Լինում է չի լինում, իլըրնինգի մասին միջոցառում է լինում մերրիոթում։

Իսկ այդ միջոցառման հիմնական կազմակերպիչներից է Մայքրոսոֆթի Հայաստանյան ճյուղը

Ընթացքում մի տղա ինչ որ կայք է ցույց տալիս, ու փնթփնթում՝

– Էս ի՞նչ ա է, սպասեք, լավ չի աշխատում․․․

փակում է ինտերնետ էքսփլորերը, կտացնում «ստարտ» ստեղնի վրա, ինչ որ բան է փնտրում։

– Բա ու՞ր ա Մոզիլլա Ֆայրֆոքս չունե՞ք։

– Չէ, չէ, չունենք, մեր մոտ միայն Ինտերնետ էքսփլորեր է – կտրտվող ձայնով պատասխանում է մսի ներկայացուցիչը։

– Ահա թե ինչ – հիասթափված և տխուր բացում է ԻԵ-ն ու փորձում շարունակել ելույթը։

Խոսում խոսում ա, մեկ էլ չի դիմանում, ու

– Էս ինչ դանդաղ ա աշխատում էս ձեր ինտըրնետ էքսփլորորը ասեմ ձեզ

վարագույր

Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ – մնացեք մեզ հետ։

ու տենց

պիտակներ՝ զրոյց  համացանց  մայքրոսոֆթ  պատմութիւն  տեղեկատուական տեքնոլոգիաներ