ասք ձիսիձենտության մասին

Այսօր մտածեցի, երբ ամբոխը տեսա, տրանսպարանտով, որի վրա Նիկոլի դիմանկարն ա խփած։
Մտածեցի, որ Նիկոլը գոնե բանտից գրում ա, իսկ մարդիկ կան, որ չեն կարող գրել իրանց ԿՄ-ներում։

Եվ երկու բանով եմ ուզում կիսվել։

ես գնում եմ
թողնելով գինու շշեր
սիգարետի ծխած հետքեր
ես գնում եմ
ընկերներիս թողնելով
իմ քաղաքը թողնելով
իմ մտքերը անկյուններում թողնելով
գիշերը պատուհանսա չանգռում
ու ինձ ետ պահելա ուզում
բայց ես կգնա՛մ
իմ երազանքները կթողնեմ
անձրևի տակ պարելով
քթիս տակ երգեր սվսվացնելո՛վ
ես կգնամ
աղբի կույտեր թողնելով
աղբի մեջ
գիշերվա հետքեր թողնելով
ես կգնամ
թողնելով կռվի պատճառները
հեռախոսի մեջի նկարները
գիշերային թաքուն իմ զանգերը
ես կզանգեմ
ու մի անգամ էլ կլռեմ
գիշերը անձայն դուռը կբացի
պատերին կծեփկռտվի
ներս կմտնի
քրտնած մաշկիս կկպնի
շունչս կլսի
ինձ կբռթի
կողքս կպառկի
ու կքնի
ես կգնա՛մ
ես ոչի՛նչ
ես ոչինչ էլ չեմ հիշի
ու էլի գիշերը ինձ կթռցնի
ու իմ ետևում կթողնի
իմ ծիծաղելի մազերը
իմ ծխած գլանակները
իմ խմած գինու շշերը
իմ կարմրած աչքերը

(c) Անահիտ Վարդանյան

ու տենց