#զգօն #էկրանահան
#զգօն #էկրանահան
էսօր մէկի հետ էի խօսում, պատմեցի մի պայմանագրի մասին, ու զգացի որ էս տիպի խօսակցութիւն քանի տարի չեմ ունեցել, ու պայմանագրի մասին չէի յիշել, զի դէ ո՞ւմ ա հետաքրքիր, որ խօսենք, յիշեմ։
փոլար իներշիայի բոլոր ալբոմներն առնելու #տրամադրութիւն
տարօրինակ ա չէ՞, ինքն իրան ժխտում ա։ ասելով, թէ յատուկ ա դատարկ թողած, սարքում ա էջը չդատա՞րկ։
իսկ գիտէ՞ք ինչի են սէնց էջեր լինում։
պարզւում ա, այնքան դեբիլ մարդ կայ ով երբ դատարկ էջ ա տեսնում, պանիկում ա, մունաթ ա գալիս, բողոքում ա, ու նոյնիսկ երբեմն դատի ա տալիս հրատարակող կազմակերպութեանը, որ դէ սկսել են գրել, թէ հանգիստ, յատուկ ենք դատարկ թողել։
#դատարկ #գիրք #էջ #էկրանահան
#միշտ
այսօր փաստօրէն երկու կենդանի դիւրակիր լինուքս համակարգ կայ՝ սէյլֆիշն ու իւբիպորտսը։
հա, պլազման կայ, ինչ֊որ բիլդեր կան դրա նեքսուսի տակ։ բայց չնայած նախագծողները կարծես թէ փող ունեն, ու գրում են, բայց համայնք չկայ գրեթէ։
հետեւաբար՝ առաջին երկուսը։
էսէյջառ, քիւթմօկո — չեն զարգանում, հազիւ շնչում են։
իմ հասկանալով։
ու մի հարց կայ՝ եթէ ինտերֆէյսը մէկ ա դիւրակիր ա, կասեն, ինչների՞դ ա պէտք հէնց լինուքս լինի, ոչ թէ անդրոիդն իր վմ֊ով։
տակից, տակից, անհամեմատ այլ վերահսկողութեան մակարդակ։ անհամեմատ։
այո։ #լինուքս #սէյլֆիշ
աստուատ, ինչքան եմ ես կպնում գաջեթներին։ աստուատ, ինչքան եմ ես կպել սէյլֆիշին։ էդ նէնց հաճելի ա։ նէնց հաճելի ա, երբ գիտես, որ ուզում ես, մոտիւացուած ես յաւելուած գրել։
անդրոիդի տակ փորձեր անելիս երբեք էդքան մոտիւացուած չեմ եղել։ #սէյլֆիշ