

ընկերս վերջապէս ունեցաւ իր տան սպասարկիչը։ գտաւ հին լափթոփ որի էկրանը չի աշխատում, միացրեց, տեղակայեց դեբեան։
բայց նա չունի իրական այփի։ նա խնդիր ունի իրական այփի ստանալու։
ու ապա նա տեղակայեց yggdrasil։ ու yggdrasil֊ը ազատագրող տեք ա։ դու կարող ես ունենալ սերուեր առանց «իրական» այփիի։
դու չպիտի էդքան իրական ու արձանագրուած լինես։
դնս֊ն ա մնում խնդիր։ կան դնս նախագծեր՝ բայց ոչ մէկը սիրուն անուն չի թողնի ամրագրել, եթէ դա ինքնութիւն պահանջող եւ փող վերցնող եւ ըստ դիզայնի կենտրոնացուած, չնայած բաշխուած համակարգ չի։ ինչը դնս֊ն ա։ դնս֊ը բաշխուած ա՝ ֆէյսբուքի սպասարկիչների պէս, բայց ըստ էութեան մնում ա կենտրոնացուած։
այլապէս մենք չունենք ընթերնելի սիրուն անուններ։
եւ երեւի դա օկէյ կոմպրոմիս ա։ չգիտե՞մ։
բայց էսօր, եթէ դուք ունէք yggdrasil՝ դուք նաեւ սատարում ենք այն մարդկանց որ չունեն իրական այփիի արտօնութիւնը։
եթէ ասել՝
— lasi min sola — նշանակում ա՝ թող ինձ մենակ։
բայց եթէ ասել՝
— lasu min sola — նշանակում ա՝ զզուած եմ, թո՛ղ գրողը տանի ինձ մենակ։
#էսպերանտօ
ի դէպ, ես շատ եմ սիրում «—» գծիկն օգտագործել, ու այն հայերէնի ուղիղ խօսքի գծիկն ա, բայց էսօր էդ գծիկով ջոկում են որ ինչը գրել ես՝ աբ֊ն ա գրել իրականում, զի աբ֊ն ա սիրում էդ գծիկը դնել։
ու տէնց երեւի մարդիկ մտածում են որ էն փաստաթղթերը որ գրել եմ իրենց՝ աբ֊ն ա գրել։ :/

էս անհաւատալու լաւ մարտկոցներ են՝ panasonic evolta։ առել եմ լապտերը այդ մարտւոցներով ամենաուշը 2019֊ին, համ դեռ աշխատում են, չնայած երկար տշել եմ, նաեւ մի երկու֊երեք ժամ անդադար մի անգամ։
բան չի հոսել իրանցից, ու դեռ նէնց լաւ աշխատում են որ թւում ա թէ լոյսը չի թուլացել։
ապշելու ա։
#մարտկոց

եթէ նայիրիի ժաւել սպիրտը միացնում ես, ինչ֊որ անկապ շարուածքով ա սկսում գրել հայերէն, չես կարողանում քո ուզածը գրել։
դէ ես չեմ կարողանում։
#էկրանահան #շարուածք

24֊ի եւ 25֊,ի ինչեւէին սէթերը հրապարակեցի։
https://norayr.am/sets/performances/2024-11-23-incheve0/
https://norayr.am/sets/performances/2024-11-23-incheve1/
https://norayr.am/sets/performances/2024-11-23-incheve2/
https://norayr.am/sets/performances/2025-06-28-incheve0/
https://norayr.am/sets/performances/2025-06-28-incheve1/
https://norayr.am/sets/performances/2025-06-29-incheve/






#սէթ #էլեկտրոնային #ինչեւէ