գիտէ՞ք ինչի եմ մաքրուէս բրաունի տարածում։ որ զգաք դաշնեզերքը, որ զգաք՝ հաւէս ա երբ մարդը թրեդսից գրում ա՝ մենք ստեղ կարդում ենք։
ես լաւ չեմ հասկանում, չեմ հասկանում արդեօք կարողանում ենք մեկնաբանել, ու էնտեղ էդ բոլորը կը տեսնեն, բայց արդէն վատ չի։
գիտէ՞ք ինչի եմ մաքրուէս բրաունի տարածում։ որ զգաք դաշնեզերքը, որ զգաք՝ հաւէս ա երբ մարդը թրեդսից գրում ա՝ մենք ստեղ կարդում ենք։
ես լաւ չեմ հասկանում, չեմ հասկանում արդեօք կարողանում ենք մեկնաբանել, ու էնտեղ էդ բոլորը կը տեսնեն, բայց արդէն վատ չի։
նէնց հաւէս ա, երբ ես զգացի որ ժամանակն ա reiserfs֊ից ինչ֊որ բանի անցնել, իսկ դա օգտագործում էի զի զգում էի (ու նաեւ թեստերով ինձ ապացուցել էի) որ ext3֊ից արագ ա, էդ ժամանակ ես սկսեցի թեստել բոլոր եղած ֆայլային համակարգերը։
տեսայ որ xfs֊ն ա ամենաարագն իմ թեստերի վրայ։ նաեւ ինձ շատ դուր եկաւ որ հնարաւոր ա առանց umount անելու ապաֆրագմենտացնել համակարգը, իսկ այլ համակարգերն ասում են՝ մեզ պէտք չի, մեր ֆրագմենտացիան ցածր ա, ու գործիք չունեն։
յետոյ գրեթէ 15 տարի անց rhel/sles֊ը որոշեցին դա իրանց լռելեայն ֆայլային համակարգն ա լինելու, հիմա էլ gentoo֊ի ձեռնարկում ա դա խորհուրդ տրւում։
լինուսն ասում էր, որ երբ աշխատում էր սթարտափում (երեւի տրանսմետայում), նա բնաւ ամենախելացին չէր էնտեղ։
ու ես էդքան լաւ հասկանում եմ իրան։ էս ընկերութիւնում իրանք էլ են մտածում, դէ երբեմն հա, տեսնում են՝ բսդ կերնելի հերձում արեցի, գտայ բագը որտեղ էր (բայց սրիկան իմ փոխարէն դա առցանց նկարագրեց որ իր վրայ արձանագրուի, բայց ես էդքան օկ եմ դրա հետ), բայց հա, եթէ տէնց պահեր բաց թողնել, ես շատ թոյլ եմ ժամանակակից արդիւնաբերական ստեքից, ու որ մի քիչ արագ լինեմ, ինձ պէտք ա լինում աբ֊ի ձեռք բռնելը, մի ձեւ տակից դուրս եմ գալիս։
ես ինձ ցածր չեմ գնահատում, զուտ իրանց աւելի յարմար մարդ հնարաւոր էր գտնել։ ինձ համար ա բալանս, գոնէ մի քիչ ցածր բաներ ունեն, ոչ թէ կլաուդում կոնտէյներներ են տշում։
ասենք ես հասկանում եմ օպերացիոն համակարգեր բաւական խորը, իրանցից շատ, բայց էդ էնտեղ պէտք չի։ իսկ ինչ֊որ պէտք ա, կարող ա եւ պահի տակ չջոկեմ, բայց այլ մարդ ջոկի։ կամ ես գիտեմ ասմ ծրագրաւորել, բայց էդ պէ՞տք ա։ հէնց էն անգամ պէտք եկաւ, երբ հերձում էի, որ չեմ վախենում դիզասեմբլիին էլ նայել, բայց ընդհանուր՝ չէ։ ու ընդհանուր կարող ա տուֆտեմ էլ, զի կարող ա չջոկեմ։ ու մտածում են՝ էս ով ա է, երեւի։ ու ինձ էդ էլ չի հետաքրքրում, այլ հետաքրքրում ա էնքանով, որ ինձ գործից չհանեն։ ես զգացի որ power play֊ներ ունեն, ինչ֊որ մարդիկ ուզում են շատ կարեւորը լինել, ու մինչեւ վերջ իրենց թէկուզ սխալ ասածը կարդարացնեն։ ու ես նէնց չեմ ուզում դրա մէջ մասնակցել, զի ինչի՞ս ա պէտք, ես էգօ չունեմ, եթէ եւ ունեմ՝ իրանք չեն որ ես կուզէի ինձ լաւ վերաբերուէին։ ու տէնց չես էլ հասնի լաւ վերաբերմունքի, տոքսիկ կռիւներով թէ ով էր ճիշտ։
հիմա տէնց էլ չեմ հասկացել ոնց ինձ պահել։ դեռ խուսափում եմ էդ կռիւներից, ասում եմ՝ դէ լաւ, երեւի դուք էք ճիշտ, նոյնիսկ երբ ինձ թւում ա որ չէ։ չգիտեմ։ իրանց գործն ա, իրանց ընկերութիւնն ա։
https://en.wikipedia.org/wiki/Byzantine_fault
էս հհ֊ի խնդիրն էլ ա։
ամն֊ում, ինչքան էլ չթուայ որ սարսափելի տարբեր են դեմոկրատների ու հանրապետականների մօտեցումները, դրանք անհամեմատ աւելի մօտ են ըստ էութեան, քան պայմանական առաջադէմ եւ հետադէմ ուժերի մօտեցումները հայաստանում։
մտածում եմ, շատ բարդ ա է, գրասենեակ ունենալը ու պահանջելը որ մարդիկ ֆիզիկապէս էդ գրասենեակ գան։
որովհետեւ, երբ մարդ ա պէտք գտնել՝ պիտի էդ քաղաքում ու էդ ժամանակահատուածում գտնես մարդ՝ հիմա ու էստեղ։ իսկ կարող ա եւ չգտնես սազող մարդ։
իսկ երբ համացանցով ես կազմակերպում աշխատանքը՝ շատ աւելի ճկուն ես։ մէկը կարայ լինի մեքսիկայից, մէկը՝ իսպանիայից, մէկը՝ հնդկաստանից՝ ընկերութեանը աւելի հեշտ ա էդ պահին հնարաւորինս սազող մարդ գտնել։
ինչո՞ւ են աղմկում ինդուկցիոնները։