դէսփերէյթ՝ էդ բառով ա արտայայտւում, ինչպէս են իրենք քշում։
դէսփերէյթ՝ էդ բառով ա արտայայտւում, ինչպէս են իրենք քշում։
այս տղան վերջերս վրաստան էր եկել https://www.youtube.com/watch?v=pvGf4ClL9FQ #լսելիք
ձեզ եւ մեզ բարեյաջող «moving on», եթէ այն բարեյաջող լինում ա https://www.youtube.com/watch?v=-4FWJmHfLC0 #լսելիք
բարի առաւօտ, եթէ այն բարի ա https://www.youtube.com/watch?v=Z6aJt_KROWs #լսելիք
խցիկները երբ գովազդում են, ցոյց են տալիս ուրախ մարդիկ, ով էդ խցիկներով լուսանկարւում են։ նոյն ձեւ մարկետ են արւում ասենք ինսթաքս ժապաւէնները։ ենթադրւում ա, որ եթէ դու էդ խցիկից ունես, ուրեմն տենց ուրախ ժամանց ես ունենալու։ (: ու մարդիկ վճարում են յոյս ունենալով որ իրենց լաւ են զգալու, իսկ այդ առումով խցիկը ոչ մի բան, աւաղ, չի փոխում։ եթէ պրոցեսից (ոչ թէ ստացուած նկարից) հաճոյք ստանում ես, ստանում ես, իսկ եթէ այլ բան ես սպասում, երեւի թէ, հիասթափուած կը մնաս։ ունես ուրախ ժամանց՝ ունես, չունես՝ չունես։
ինձ թւում ա, մարդիկ էդքան լաւ չեն գնահատում ինչքան աւելի վատ կարող ա լինէր, ինչքան լաւ երազում են, ինչքան լաւ կարող էր լինել, անկախ նրանից էդ ինչքան անիրատեսական ա։ ու քաղաքականութեան մէջ էլ ա դա շատ շատ արտայայտւում։ ու ես էդ ուրիշներին էլ եմ ասում, երբ տեսնում եմ վատ են, ու կարող ա տպաւորութիւն ստեղծուի իմ գրածներից որ ես եմ վատ, բայց ես իրականում գիտեմ ինչքա՛ն աւելի վատ կարող էր լինել, ու ինչքան հնարաւոր չեն իմ լիքը ուզածները, այնպէս որ դրանց վրայ առհասարակ չեմ կենտրոնանում, ընդունել եմ։
էս գրում եմ, որովհետեւ ինձ նոյնիսկ թւում ա թէ շատ լաւ իմացող մարդիկ չեն հասկանում, կարծում են էս կամ էն վիճակում եմ, լարուած եմ, զզուած եմ, բայց ես լաւ գիտեմ ինչքան աւելի վատ կարող ա լինէր, ու ինչքան պէտք ա վախենալ քո ուզածներից, ու այն որ ես այսօր էս վիճակում եմ, էդ ընդհանուր առմամբ էն կոմպրոմիսն ա որը ես գտել եմ, ու ինձ էդ վիճակում ա լաւ, ու ես էդ վիճակը գնահատում եմ, ու այն փոխել բնաւ չեմ շտապում։ շատ կարեւոր պատճառներ պէտք ա ունենամ, փոխելու համար, իսկ ի՞նչ պէտք ա լինի, որ տենց կարեւոր լինի։