ու տենց յուսահատ քայլ նաեւ կը լինէր գնալ էն մի երկու աղջկան որ դուրս գալիս են, բայց ձեւ չի մենք մօտ լինենք, ասել այդ մասին, բայց էդ էլ անկապ դրամա ա ստեղծում իսկ ես հաւէս չունեմ դրամաներ ստեղծել։
բացատրեցի ինչի ա մաստոդոն աշխատեցնելը յուսահատ քայլ։ որովհետեւ դէ ճիշտ լուծումը ֆբ գնալն ա ու այնտեղ շփուելը։ դա ա պատասխանը։ բայց ես արեցի քայլ այն ուղղութեամբ որը ես գիտեմ որ չի աշխատի, բայց մէկ ա արեցի։ ինչ֊որ բան որը գիտեմ որ նախապէս տապալուած ա։ տենց մի բան։
իսկ նա ասաց՝ ես քեզ գիտեմ։ երբ թերլեմեզեանի կողքով անցնում էիր մի եօթ֊ութ տարի առաջ, քեզ գիտէինք, միշտ վերնաշապիկով էիր, ասում էին՝ «սորոչկեն» անցա՞ւ այսօր։
ես էլ դէ իրան գիտէի, գործերն իր գիտէի ու շատ գնահատում էի, ու էդ անկապ ա, որովհետեւ դէ ես բոլորին գիտեմ էլի։
այսօր պէտք ա աշխատանքի գայի, գործ կար որ այստեղից աւելի հեշտ ա անել քան հեռակայ։ ու թուիթերում էլ սոլիդարութեան ակցիա էր, նրանց ով գործի ա հանգստեան օրերին կամ երեկոները, ու ես էս սելֆին էլ փոստեցի։