էսօր լիքը քշել եմ գիւղերով, ու վերադառնալիս էլ դանդաղ դանդաղ շրջում էի ու երաժշտութիւն լսում, գնալիս պոլար իներշիա, գալիս լի բըրիջի սեթերից ու ահաւոր լաւ ռիսեթ էր։
երեւի կարելի ա արձանագրել, որ նախկին նորմալ, ինքնավստահ նորայրը վերադարձաւ։
ես իրականում ահաւոր սիրում եմ ծրագրաւորումը, այսինքն իմ ուզած բաներն իրականացնելը բայց դէ գիտեմ որ դրանք շատ մարդու պէտք չեն ու նոյնիսկ հասկանալի չեն։
ու այո, երբ ասում եմ հասկանալի չեն, միշտ մտածում եմ որ կարող ա մտածեն, որովհետեւ դեբիլութիւն եմ անում, բայց մարդը (էդ ֆոտո֊ից եմ սովորել) պէտք ա էդ ինքնավստահութիւնը ունենայ, անկախ նրանից դեբիլութիւն ա անում թէ չէ, որ հաւատայ որ դեբիլութիւն չի անում։
#կոֆէքարաշամբ #քամածմածունքարաշամբ
էն զգացողութիւնը, երբ լուացքի մեքենան աշխատեցնելուց յետոյ հասկանում ես որ վրայիդ շորերը մոռացար մէջը գցել։ #դեբիլ ((:
անալոգային սինթեզատորնե՜ր https://www.youtube.com/watch?v=up3xw6vueGk #լսելիք
այսօր իմացայ, որ մարդիկ կան, մտածում են ես ֆէյսբուքում չկամ, քանի որ բանակից փախած եմ։ շատ ծիծաղելի ա։