2026-10-26-33219425

ես գիտեմ ինչպէս ձեւակերպել մեր քաղաքական ցաւը։

սարեանի վրայ, ուր նախկինում վուլկանիզացիա էր, պիտի յիշէք, հիմա պուրակ ա։ ահագին սիրուն դիզայն արած։ նոյն մարդիկ են արել, որ արել են մաշտոցի այգու խաղահրապարակը։ բացման օրից երկուսն էլ շատ լաւ աշխատում են։

ու շատ հաւէս ա էդ նոր պուրակում գտնուել։

ինչ ա եղել՝

ա — մասնաւորի տարածքը դարձել ա հանրային բ — ճաշակով դիզայն ա արուել։

հիմա ինչ֊որ մարդ կարող ա ասել՝ ճաշակը սուբյեկտիւ ա։ ես կասեմ որ չէ՝ ամբողջ կեանքս այդ հարցի շուրջ եմ պտտւում, եւ եկել եմ նրան, որ կայ անճաշակ եւ ճաշակով։ կայ մաթեմի մէջ սիրուն լուծում։ կայ ծրագրաւորման մէջ սիրուն լուծում։ ու եթէ ճաշակին ընկեր չկայ, մի գնացէք թանգարան նայէք սարեանի նկարներին։ գնացէք վերնիսաժ՝ էնտեղի դրածներով հիացէք։

ճաշակով արուածի մէջ կան տարբեր ճաշակներով արուածներ։ բայց կայ անճաշակ եւ կայ ճաշակով։

էդ շեղուեցի։

ու ապա, ցաւից։

բանն այն ա, որ եթէ ֆրանսիայում յաղթի լիպէնը, երբ քաղաքապետարանը պատուիրի պուրակ, դիցուք լիպենի ախպերութեան ախպերութեան մէկին պատկանող ճարտարապետական հիմնարկի, էդ հիմնարկը ճաշակով գործ ա անելու, միեւնոյն ա։

իսկ մեզ մօտ, կախուած իշխանութիւններից, կը լինի շատ շատ շատ ամաչելու բան։ էնպէս որ իսկապէս, աւելի լաւ ա լինէր վուլկանացում, զի եթէ իրանց ախպերութեան սարքած այգին լինէր՝ աւելի լաւ ա չլինէր։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)