երբ ես ունէի կարգիչ, որը պիտի միացնէի մագնիտոֆոնին, որ ձայնաերիզից բեռնեմ ծրագիր — դա հաղորդակցութիւն էր աշխարհի հետ։ էժան, բայց անյարմար։
դիցուք խաղ ա։ ուզում ես յաջորդ լեւելը բեռնել։ զի քիչ օպերատիւ յիշողութիւն ունես։ ի՞նչ անել։ պիտի խաղը քեզ ասի՝ դիր կասետը, գտիր ճիշտ տեղը, սեղմիր նուագարկելու կոճակը։
դու պիտի մասնակցէիր։
եթէ ունէիր ֆլոփի ընթերցիչ՝ արդէն աւելի լաւ էր։ ֆլոփի դրայւը ինքը գլխիկը կը տանէր դիսկի էն մասին որ պէտք ա եւ կը կարդար։ քո մասնակցութիւնը պէտք չէր։ փաստօրէն՝ նոյնն ա, բայց աւտոմատացուած։
եւ կասետով (ձայնաերիզով) եւ ֆլոփի դիսկով կարելի էր հաղորդակցուել աշխարհի հետ։ ընդհանուր առմամբ՝ էսօր սնիքերնետ (sneakernet) կոչուող համակարգով։ վերցնում ես երիզը, կամ ֆլոփին, քայլում ես, փոխանակում ես տուեալներ այլ համակարգչի եւ դրա տիրոջ հետ, վերադառնում ես։
էդպէս ես ունէի 5.25” դիսկետներ, 720կ տարողունակութեամբ կարծես, ու քայլում էի պոլիտեխնիկից՝ տուն, օրը քանի անգամ, որ ծրագրեր ներբեռնեմ՝ քաշեմ։
այո, արտօնեալ էի, որ քայլում էի։ բայց դա չի հարցը։
երբ ունես ցանց՝ դա էլ ա աւտոմատացւում։
ինչպէս եւ բարելաւում ա ֆլոփին՝ կասետից (դու չես մագնիտոֆոնը կառավարում, այլ կարգիչն ա ֆլոփի ընթերցիչը կառավարում), այնպէս էլ նման բարելաւում ա ցանցը(դու չես քայլում՝ տանում֊բերում)՝ ըստ էութեան հաղորդակցութեան աւտոմատացման ձեւ ա։