2026-09-06-32664186

մի զոյգ գիտեմ, մէկը միւսին հա բուլլի ա անում, կատակով ու սիրով, բայց անում ա՝ իբր՝ դու, տեսնում եմ, քո մասնագիտական արուած գործի մէջ, տեսնում եմ, տուֆտում ես, ակնյա՞յտ չի որ էդպէս չի պէտք անել։

գուցէ ձգտում ա պերֆեկցիոնիզմի, գուցէ ինքդ քեզ լաւ զգալու ձեւ ա։ պերֆեկցիոնիզմի ձգտումը հաւանական եմ համարում, զի էդ մարդու մէջ շատ եմ տեսել։

ուզում եմ ասել՝ պէտք չի ոչ մէկի բուլլի անել։

նախ, շատ պրակտիկ՝ մեղք ա, ու ձեր յարաբերութիւնների վրայ լաւ չի անդրադառնայ։

յետոյ՝ գործը բարդ բան ա։ շատ բարդ բան ա։ ու լիքը սահմանափակումներ ունես։ նախագծելը, կամ ինժեներական աշխատանքը՝ ահաւոր բարդ են։ լաւագոյն լուծում գտնելը եղած սահմանափակումների առկայութեան պայմաններում։

ու հա, տուֆտում ենք։ բոլորս։ ես էլ եմ տուֆտում։ հպարտ չեմ, չեմ ասում որ էդպէս ա պէտք։

ամենաքուլ մասնագէտն էլ էդ գործի մէջ կը տուֆտի, զի էդ գործը հնարաւոր չի անել առանց տուֆտելու։

եթէ ծրագրակազմ ա՝ մի օր կարող ա մարդը զգայ, խելքն ու միտքը հանգիստ են, փորձի ուղղել։ բայց, իհարկէ, կարող ա դրանից արդէն կախուած շատ բան կայ։ ու ուղղելը բարդ ա։ ու էլի, կարող ա մի օր ցնդի, մի շաբաթ հնարաւորինս շատ աշխատի, ամէնը ռեֆակտոր անի։ ու էդպիսի մարդ էլ գիտեմ, որ պարբերաբար ցնդում ա։

իսկ եթէ ծրագրակազմ չի՝ փափուկ չի, այլ կոշտ՝ դէ էդ ա։ ինչ֊որ բաներ կարելի ա փոխել։ ինչ֊որ բաներ՝ շատ բարդ ա։ կարելի ա գնահատել որ էս մարդը էդքան կիրթ էր, որ էս լուծումներն ա գտել, ոչ թէ աւելի վատ ա դուրս պրծել իրավիճակից։

առհասարակ, ամէն մարդու գործի մէջ հնարաւոր ա կեղտ բռնել։ ու էդպէս կարելի ա ինքնահաստատուել, ու մարդուն ոչնչացնել։ ցանկացածին։ բայց իմա՞ստը։ նաեւ շատ հեշտ ա գործ չանել, ու ուրիշների գործի մէջ կեղտ բռնել։ գործ չանողները դա սիրում են։ ու ապահով են իրանց զգում, զի իրանք չեն անում գործ, որ իրանց գործի մէջ կեղտ բռնեն։ ու չեն անի։ զի գիտեն՝ վատ են անելու։ էհ, էդպիսի մարդիկ էլ կան։

էդ առումով ազատ ծրագրակազմը շատ բարդ բան ա։ զի բաց ա՝ բոլորը կեղտերդ տեսնում են։ բայց գոնէ ծրագրակազմ ա՝ լինում ա փոխել, թէկուզ մեծ ջանքի շնորհիւ։ իսկ դէ փակ սեփականատիրականը՝ ամէնը կեղտ ա յաճախ։ նոյնիսկ մեծ հարուստ ընկերութիւնները միշտ չէ որ կարողանում են իրենց թոյլ տալ կեղտ չունենալ։

էհ։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)