2026-08-23-32512034

շառլ բերբերեանի կոմիքսն եմ կարդում @matean@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq ֊ի տուած, ու մտածում եմ՝ էս մեր միջինարեւելեան ազգերը երիտասարդ՝ մենք էլ հետները՝ վատ ընտանիքներից, աղքատ մարդկանց պէս ենք։ չենք կարողանոամ հանգիստ վեր ընկնել տեղներս, պիտի իրար վիզ կտրենք։

ու ինչպէս աղքատ ընտանիքից մարդը հակուած ա արձագանքել ամէն անկապ եւ բռնութեանը յղող գաղափարի, էդպէս էլ էս ազգերը, հետամնաց երեխաների պէս, կուտն են ուտում ազգայնամոլութեան, իրար կոտորում։ մինչեւ չաճեն, չթարգեն։

իսկ աճելը բարդ ա, որովհետեւ օղակ ա՝ աղքատութիւնը մնում ա զի կոնֆլիկտներ, իսկ կոնֆլիկտները մնում են զի ուղէղները թոյնոտ գաղափարներ են ընդունում, զի աղքատութիւն ու չկրթուածութիւն։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)