ուզում եմ ասել ai slop֊ի մասին, որ մարդիկ ամէն ինչից էլ slop են անում, երբ անխիղճ ոգեւորւում սկսում են օգտագործել։ յետոյ քիչ քիչ դզւում ա ամէնը։
մի ժամանակ դա hdr slop էր։ հէնց hdr կարողացան անել թուանշային խցիկներով՝ աչքերս չեն կարող տեսնել, ինչքան ահաւորութիւններ կան, եթէ փնտրել։
կամ նոյնը՝ digitally remastered ձայնագրութիւնները, ուր խորութիւնը չի զգացւում։
կամ դէ մեր գրածներն են ինտերնետում slop, ինչի՞ չէ։ նախկինում գրում էին նրանք որ խիստ մրցակցային պայմաններում հասել են նրան, որ իրանց տպեն թերթերը, հանդէսները։ կամ ով հասնում էր նրան որ հեռուստաընկերութիւնը իրան թոյլ տայ եթերում լինել։
հիմա ամէն մարդ կարող ա արտայայտուել։ կամ վիդեօ հրապարակել։ արդե՞օք էդ վատ ա։ ինձ թւում ա՝ շատ լաւ ա։ էստեղ կարելի ա մոնետիզացիայի մասին փիլիսոփայել, ոնց կը լինէր աւելի ճիշտ, բայց չշեղուեմ։
բայց չենք լսում չէ՞, եօթիւբ slop֊ի մասին բան։ կամ թուիթեր սլոպի։ երեւի կամ արդէն սովորել ենք, կամ հէնց աբ֊ն ա որ աւելի ատելութիւն ա առաջացնում, զի գործից զրկող բան ա ընկալւում։
հարցը տեքը չի՝ քեարթութիւնն ա մարդկային։
բայց եւ աբ֊ն ընդհանուր առմամբ ժողովրդավարեցնող տեք ա։ ինքը տալիս ա հնարաւորութիւն էն մարդկանց, որ էդ հնարաւորութիւնը չունէին՝ իրենց ուզածը ստանալ։
իմ ընկերներից մէկը, ճարտարապետ, տարիներով ասում էր ինձ, որ սէնց ու սէնց փլագին ա իրան պէտք մի գործիքի, ու գժւում ա առանց դրա։ ես չէի կարողանում իրան օգնել, էդքան ուժ չունեմ։ պիտի c# ու windows ունենայի, սուզուէի գործի մէջ, ու գուցէ մի երկու ամիս ծախսէի, կամ աւել։ էդ մեծ ներդրում ա, կուզէի իր համար անել, բայց չեմ ձգում։
հիմա իր հարցերը աբ֊ով լուծել ա, իրա ուզած փլագիններն ունի, իր գործը շատ թեթեւացել ա։ ու դէ ինքն էլ ա վիզ դրել, էնպէս չէ որ չի աշխատել աբ֊ի հետ միասին։ ու հիմա գուցէ իր փլագինները կիսի այլ մարդկանց հետ, կամ ծախի։ չեմ կարծում որ արդար չի, եթէ կօգնի ինչ֊որ մէկին, ու նա պատրաստ լինի դրա համար վճարել։
պնդումս էր՝ հարցը տեքը չի՝ քեարթութիւնն ա մարդկային։ այլ հարց ա՝ իրենց ուզածն ինչ ա։ բայց ո՞վ ենք մենք, որ դատենք։ դո՞ւր ա գալիս, փողը տուե՞լ ա պայմանական midjourney֊ին՝ դէ օկ։ ինչ ուզում ա լինի՝ ինքը գոհ մնայ։
չենք խօսում չէ՞ շէնքերի slop֊ի մասին։ կամ հիւրանոցների։ բայց դէ slop ա։ ես էլի հանգիստ եմ վերաբերւում։ էն խեղճ աշխարակի խճուղու ռոկոկո մարդուն էր ընդունուած դատել ու ինքդ քեզ լաւը զգալ։ չես ուզում ռոկոկո տուն՝ մի ունեցի։ դու քո ուզածով արա։
էլի հանգիստ եմ վերաբերւում։ ինձ թւում ա ճապոնիայում ա բաւական առողջ վերաբերմունք, ուր շէնքերը հա քանդում կառուցում են։ ու ես արդէն բաւական օկ եմ որ երեւանում շատ հին շէնք չկայ։ թող լաւ նորերը լինեն։ նէնց չի որ իրապէս նոր են, ի նկատի ունեմ, նէնց չի որ գոնէ մոդերնիստական են, բայց ինչ֊որ էլեմենտներ կան, ձգտում կայ։ իմ անձնական խնդիրը ռոկոկոյի հետ ճաշակը չի։ մարդկութիւնը հասել ա ինժեներական լաւ լուծումների, որոնցից հետեւում ա էսթետիկան նոր։ ու ինձ պէտք ա նոր լուծում։ առջա չէինք կարողանում մեծ պատուհաններ ունենալ, ու ունէինք, ինչպէս մի ճարտարապետ ասեց՝ «պատի մէջ ծակ»։ հիմա կարողանում ենք։ ինչի՞ են բաժանում պատուհանները, նկատե՞լ էք։ զի էժան ա։ չեն էլ բացւում։ սովետական շէնք տեսածը կարող ա մտածել որ էդ նոր շէնքի պատուհանի բաժանումները՝ «ֆորտոչկա» ա, որ լինում ա բացել։ չէ, չի լինում։ զուտ էժանացնում են։ ու ամօթ ա էդ ձեւ էժանացնելը։ բայց դէ ոչինչ, կը փոխուի։ շեղուեցի, բայց ուզում եմ ասել՝ ես ձգտում եմ նոր լաւ տեքնոլոգիական լուծման։ ու անկեղծ, մեզ թիֆլիսի շէնքերը գրաւիչ են թւում, բայց երեւանի կենտրոնն աւելի եմ հաւանում։ շէնքերն աւելի նոր են, ու քաղաքային միջավայրը օկ նախագծուած ա։ աւելի ժամանակակից շէնքեր են, իրանց ժամանակի ոճի մէջ։ միշտ չէ՝ աւաղ, ստալինի ժամանակ «էլիտայի» համար փորձում էին նեօդասականոտ բաներ անել։ բայց ընդհանուր օկ ա։ աւելի լուրջ սարքած են գոնէ։ դա կենտրոնից դուրս ա որ կոմունիստները ֆէյլեցին քաղաքային միջավայրը, ու երեւի մասամբ էլի աղքատութեան պատճառով։
էն օրը թաթուլն ասում էր՝ նորութիւններն էլ են slop, բայց դէ էդ բառը չէր օգտագործել, բայց ասում էր՝ դէ սպառում են չէ՞ մարդիկ։ եթէ տեսնեն նորութիւն արտադրողները որ իրանց էժան click կուտին մարդ չի արձագանքում, կը փոխեն ձեւը։
ու պիտի տարիներ անցնեն, մարդիկ դիմադրողականութիւն ձեռք բերեն կտոց֊կտերին, երեւի։
երբ սեւերն ու կանայք ամն֊ում ստացան ընտրութիւններին մասնակցելու իրաւունք՝ նախագահների ելոյթները պարզ դարձան աւելի։ vox֊ն էդ մասին թողարկում ունի։ զի կանայք ու սեւերը կրթութեանն աւելի քիչ աքսես ունէին, ու պէտք էր էնպէս խօսել, որ ըմբռնելի լինի։
իսկ առաջին նախագահների ելոյթները շատ բարդ էին, ու կրթութեան այլ մակարդակ էին ենթադրում։ բայց դա նաեւ նրանից ա ով ունի ընտրելու իրաւունք։ ու արդե՞օք վատ ա որ ստացան ընտրելու իրաւունք աւելի լայն շերտեր։ կարծում եմ որ լաւ ա ձգտել նրան որ իրապէս հնարաւորինս շատ մարդու շահերը ներկայացուած լինեն։ այլապէս՝ էդ մարդիկ խտրականացուած են լինելու։ դրա հակառակը՝ օլիգարխիան ա, ուր միայն ընտրեալ հարուստների շահն ա ներկայացուած։
էնպէս որ ես շատ հանգիստ եմ վերաբերւում այսպէս կոչուած ai slop֊ին։ ինձ չի վերաբերում այն։ իսկ ես նաեւ ֆլիքրում արտիստներ եմ տեսել, որ երեւի նկարել չգիտեն, բայց իմ կարծիքով արուեստ են անում աբ֊ով։ աբ արուեստը այլ խնդիր ունի՝ որ ելատեքստը չունես նկարի, որ դզմզես։ դա ոնց որ եթէ աբ֊ն քեզ գեներացնէր ոչ թէ ծրագրի ելատեքստ, այլ անմիջապէս exe ֆայլ։ բայց բարեբախտաբար էդպէս չի։
իսկ ծրագրաւորողների՝ գործ չունենալու վախերի մասին՝ դէ էդ ա։ ձեր գործը դեռ լաւ ա, լաւ ծրագրաւորողը գործ կունենայ, թոյլերի փոխարէն կաշխատեն աբ֊ները էդ լաւի հետ։ իսկ նախկինում տեք փոփոխութիւնը երբ գալիս էր, մարդիկ պիտի լրիւ նոր մասնագիտութիւն ձեռք բերէին։ ծրագրաւորողի մասնագիտութիւնը չի կորչի ինչպէս ձիերի սայլակ քշողներինը։ էդտեղ էական չէր՝ լաւ էիր քշոււմ թէ չէ, էլ ձիեր պէտք չեն քաղաքում։