միւս տարի կը լրանայ 10 տարի ինչ օգտագործում եմ xperia xa2 sailfish ֊ով որպէս հիմնական ձեռքի սարք։
ընթացքում մօտ մի տարի հիմնական սարքս աւելի հին էր՝ մոտորոլա դրոիդ 4, զի սոնին շատ էի գցել ու կոնեկտորը մարտկոցի մաշուել էր ու լաւ չէր պահում ու էկրանը կոտրեցի։ բայց յետոյ բարեկամութեան անցումի մասնագէտներից մէկը սարքեց, էկրանն էլ պատուիրեցի փոխեցի երբ տեսայ յոյս կայ։ մոտորոլան ամէն օր մէկ ա գրպանումս ա՝ եթէ պէտք ա սսհ լինել՝ շատ յարմար ա։ իսկ հիմա իհարկէ գրում եմ սէյլֆիշից։
սէյլֆիշի երկրպագու չեմ, բայց անդրոիդին նախընտրում եմ։ նոյնիսկ եթէ մի բան սխալ ա՝ կպնում եմ ssh֊ով դզում եմ։ համակարգի կոմպոնենտներն էլ են փաթեթներով, եղել ա զուտ rpm/zypper օգտագործելով հանել֊դրել եմ։
համայնքների կողմից սպասարկուող օհ֊երին զիջում ա ընկերութեան կողմից սպասարկուող օհ֊ը, բայց էս ա՝ նոր թարմացում եմ ստացել, նկատի ունենալով որ սէյլֆիշն աւելի շուտ են պորտ արել սոնիիս վրայ քան ես առել եմ՝ տաս տարի արդէն սպասարկել են։ ո՞ր անդրոիդի վենդորն ա էդքան սպասարկում։
մի պահ մտածեցի պիքսել երեք ա վերցնել, զի աշխատում ա եւ պոստմարկետի եւ մաեմոյի տակ լաւ։ բայց չգիտեմ, սոնիների հանդէպ սիրտս շատ չանտարբեր ա, ահագին իմ ուզածով են։ ու ոչ կատարեալ լինուքս՝ մէկ ա ուրախ եմ որ իրանց վրայ ունեմ։ իսկ վախենում եմ որ պիքսելին սիրտս չկպնի։
ամբողջ չսիրով յանդերձ սէյլֆիշի նկատմամբ, գուցէ յաջորդ սարքս էլի լինի սոնի, մի սարք որ ժամանակակից ու հզօր ա ու սէյլֆիշի սափորթ ունի։ կամ գուցէ դրոիդեանի։
բայց էդ ոչ էս տարի։ ու գուցէ ոչ միւս։ ես շատ մոտիւացուած եմ տան վարկը հասցնել զրօյի։ յետոյ կը մտածեմ։ համ էլ եւրոպական միութեան նոր կարգաւորումներն ուժի մէջ կը մտնեն։ որ թելադրում են աւելի հեշտ փոխարինելի մարտկոցներ՝ իմ ուզածը չի լինի որ նախկինի պէս բացես հետեւի մասը, փոխես, բայց պիտի շատ աւելի հեշտ քանդուող լինեն։ կամ մի լուփհոլ ունեն՝ որ պիտի հինգ տարուայ մէջ երաշխաւորեն որ մարտկոցի քափասիթին կիջնի կը հասնի ութսուն տոկոսից ոչ քիչ թուի։ կարծես էփլն արդէն էդ լուփհոլից օգտուելու ա ու չի սարքի հեռախօսն աւելի հեշտ քանդուող, զի նման բան յայտարարել են իբր մարտկոցի որակը խիստ բարձրացնելու են։
բայց ինչեւէ։ գերկիսեցի անիմաստ բաներ, կը ներէք։