ես հիմնականում «անալոգ կեանք»֊ի ձգտումը չեմ հասկանում, որովհետեւ ամբողջ կեանքս երազել եմ չանալոգի հնարաւորութիւն ունենալ։ ուզում էի մկնիկ ու էլ․ գրիչ ու ծրագրակազմ որ թուանշային ձեւով լինի նկարել, իմ ութ բիթանի համակարգչի վրայ շատ վատ գրաֆիկական խմբագրիչ էի գրել ինձ համար։
պիտի գտնեմ ֆոտո կիսեմ մի սարքի որ դպրոցական ընկերոջս հայրը հաւաքեց ինձ համար որպէս մկնիկի կամ ջոյստիկի փոխարինիչ՝ սեւ տուփ ու երկու սովետական պլաստմասէ անիւ իրա վրայ որ տարբեր առանցքներով պիտի կարողանային շարժում նկարագրել։
ապշել էի տեքստ խմբագրելը ինչ հաւէս ա էլ․ ձեւով։ զի ձեռքով գրել եմ դէ ու արտագրել ու արտագրել կամ գրամեքենայով։
իսկ աւելի ուշ ապշել էի վիդեօ խմբագրելը ինչ աւելի լաւ ա կարգչով քան «անալոգ» betacam սարքերով։
մարդիկ լսում են եօթիւբով ոնց լինել օֆլայն, իսկ ես միշտ ուզել եմ լինել օնլայն ու չեմ կարողացել՝ զի դայալափ ու թանկ ինտերնետ։
հարցը անալոգը չի այլ կորպորատիւ կեղտ թուանշայինը։ ու կայ լուծում՝ ազատ ծրագրակազմ։ ընդամէնը։ էդքան պարզ։
inkscape֊ը ասում են վատն ա illustrator֊ից իսկ gimp֊ը՝ photoshop֊ից, բայց հաստատ ազատ լուծումներն աւելի են հնարաւորութիւն տալիս քան անալոգ թուղթ ու մատիտը։
գիտեմ որ անալոգ թուղթը այլ պատճառով ա կարելի նախընտրել քան կորպորատիւից փախուստ։ ինքս էլ այլ պատճառով եմ նախընտրում անալոգային լուսանկարչութիւնը։ գիտակցելով ինչ պրակտիկ ա թուանշայինը։
բայց ընդհանուր միտք եմ ուզում շատերին հասցնել՝ որ իրանց խնդիրը թուանշայինը չի, կորպորատիւ թուանշայինն ա։