էսպիսի պատմութիւն յիշեցի, ընկերներիցս մէկը խնդրել էր հանդիպեմ իր ընկերոջ հետ՝ մի աղջիկ էր, որ գտել էր մօր հին զենիթը։ ուզում էր հարցնել՝ արդեօք աշխատում ա ու ոնց են նկարում, եւ այլն։
ես վերցրի ժապաւէնի կոճ, գնացի տեսայ իրանց։ ստուգեցի խցիկը՝ աշխատում էր։ բացատրեցի ոնց օգտագործել։ տեղակայեցինք իրան լուսաչափ յաւելուած։ ցոյց տուեցի ինչպէս տեղադրել ժապաւէնը։
յետոյ էդպէս ստացուեց որ որոշ ժամանակ անց՝ գուցէ մի ամիս, ես միրզոյեան գրադարանում էի։
ու էդ աղջիկը, որ էդ պահին նկարել էր ընդամէնը մէկ, կամ գուցէ սխալ եմ յիշում՝ երկու, բայց հաստատ ոչ երեք ժապաւէն՝ էդ աղջիկը ասում էր կարէն միրզոյեանին որ ուզում ա անհատական ցուցահանդէս անել։
էնպէս էի զարմացել։
կարէնը դէ ցրում էր, ասաց՝ բայց էդպէս հեշտ չի, պէտք ա համադրող, պէտք ա տեսքտ, պէտք ա գաղափար լինի ինչի մասին ա ցուցահանդէսը՝ ու էդ աղջիկը տէնց համարձակ ասեց՝ ես կը գրեմ, հա, ես կը դնեմ գաղափար։
ու տէնց։