էդպէս ստացուեց որ հիւանդանոցների հետ առնչուեցի կարճ ժամանակով, ոչ իմ առողջութեան հետ կապուած։
պիտի ասեմ՝ հիացած եմ։
մարդկանց մէջ խորը հաւատ ա ներշնչում։
էդքան լաւ եւ խելացի եւ պրոֆեսիոնալ եւ կամեցող մարդկանց եմ տեսել։
ամէն պաշտօնում։ սանիտարներից մինչեւ բժիշկներ։
մենեջմենթը լաւն էր։ որոշումները իմաստալից էին լրիւ։ ոչ մէկ չէր ձգձգում՝ ինչ ասւում էր՝ արագ արւում էր։
համակարգ կար եւ աշխատում էր, կանոններին հետեւում էին։
ես մտածում էի կընկնեմ սովետական մունաթի եւ անտարբերութեան աշխարհ։
իսկ պարզուեց՝ ամէն րոպէ հիանում էի մարդկանց վարքով եւ հմտութիւններով եւ ինտելեկտով։
յիշեցի, որ ընկերս ասել էր՝ ես ուզում եմ տալ փող ոչ թէ մեքենայ սարքողներին, այլ բժիշկներին։
իսկ ինչի՞ էդպէս չի իմ շուրջը։ չգիտեմ, գուցէ տոքսիկ տտ համայնքների մէջ եմ, ուր շատերը ինքնահաստատուելու կարիք ունեն։ գուցէ շատ ա երեւում տգեղը, իսկ սիրունը՝ շատ իրան ցոյց չի տալիս։ գուցէ վատ իրենց պահող փոքրամասնութիւնը փողոցներում էնքան ա փչացնում կեանքը որ քաղաքը սկսում են ատել բոլորը, եւ իրենք ամենաշատը։
չգիտեմ, գուցէ ախպերագրաւորողներն են շատ սարսափելի։
բայց եւ դուխ ա տալիս երբ լաւ մարդկանց ես տեսնում եւ համոզւում որ կան։ եւ ուզում ես ինքդ չնպաստել էդ տգեղ վիճակին։
նեարդային էք, կամ շտապում էք՝ մի նստէք մեքենայ։ սիգնալ տալու ցանկութիւնը զսպել ա պէտք։ էսօր էլ մէկը պոչիս էր նստել, մի հատ էլ սիգնալ էր տալիս։ ահաւոր ջղայնացել էի, ուզում էի կանգնել, եւ կոնֆլիկտի գնալ։ ամն֊ում իրան ահաւոր տուգանելու էին պոչին նստելու համար։ եւ մի հատ էլ վրայից սիգնալի։
բայց հիմա յիշեցնում եմ ինձ որ լրիւ այլը կայ, ու գուցէ սա երեւացող փոքրամասնութիւն ա։ պարզապէս փողոցն ա մերկացնում էդ տգեղութիւնը։
ու չգիտեմ ոնց բացատրել ինչ սիրուն ա համեստութիւնը ու քո գործն անելը։
մէկ էլ հա, շատ են բողոքում մարդիկ։ աշխարհը փոխուել ա, աշխատում են ռոբոտները, թեթեւ ճիպոտին եւ քնքուշ պրոջեքտ մենեջմենթին չեն դիմանում։ պարտականութիւններին։ գուցէ լաւ ա, գուցէ ազդի աշխատաշուկայի վրայ դրական։ բայց եւ ուզում եմ ասել՝ մեծ մարդու կեանքը էդ ա։ պարտականութիւններ եւ աշխատանք։ ի՞նչ այլ բան էր կարելի ակնկալել։
թուիթերում մասկին մեկնաբանելով մասկի կողքի մարդը չես դառնայ։ թուիթերում պէտք ա չլինել զուտ։ եւ չնպաստել դրան եւ մասկի հարստութեանը։ cory doctorow֊ը գրում ա որ ծրագրաւորողերին թւում ա որ իրանք ժամանակաւոր չմիլիարդատէր են։ էս պահին ա որ աշխատում են, բայց էսա դառնալու են միլիարդատէր։ եւ կարեկցանքով են վերաբերւում միլիարդատէրներին, ոչ թէ իրենց կողքի եւ դասակարգի մարդկանց։ ուր մնաց իրենցից ցածր սոցիալական դիրքի։
ինչեւէ։