նիկոլը ընտրողների հետ հանդիպման ժամանակ, թեմաներով էր անցնում, նշեց ջուրը։ որ էս ընթացքում, եթէ ընտրուեն, պիտի ջրի հարցերը լուծեն։
պաշտօնական ծրագրի մէջ ջուր բառը չկայ։
ու ինձ թւում ա, ջուրը շատ լուրջ հարց ա, ու կարող ա եւ չկարողանան էլ լուծել, բայց եթէ ինչ֊որ առաջընթաց լինի՝ վատ չէր լինի։
սա չեմ ասում, ասում եմ՝ ականջովս չի անցել, որ այլ ուժ ջրից խօսի։
իսկ դա ա լուրջ խնդիրը։ հեշտ ա խօսել վեհ «ազգային» բաներից։ իսկ պէտք ա նաեւ խօսել աղբից ու գերեզմաններից։ անտառ տնկելուց ու էլեկտրիֆիկացումից՝ որ լենինը հռչակել ա, բայց քանի բոլորս բենզին ու գազ ենք վառում (նաեւ տներում, չնայած տներում՝ ինչ ասես չեն վառում, ձմռանը զգում էք)՝ դա էլեկտրիֆիկացում չի։
երեւանի հարաւում անտառային տարածք տնկելու փորձ կայ, ջուր անց կացրին, կարծում եմ դա օդի աղտոտուածութեան պայքարի համար ա, էդպիսի նորութիւն անցել էր։
էսքանը գրեցի, ու զգացի որ մեզ էլ ա պէտք կանաչների կուսակցութիւն։