2026-05-03-31438225

էսօր եւս մի անգամ նկատեցի, ու հաւէս էր, որ իմ watchcat ծրագիրը աւելի «լաւ» ա աշխատում որոշ դէպքերում, քան ստանդարտ procps֊ի watch֊ը որ կայ լինուքսներում։

օրինակ, ես անում էի՝

watch "ps aux | grep ulmoc"

ու չէի տեսնում ոչ մի բան։

(այո, աշխատում եմ ulmo քոմփայլերի վրայ)։

բայց անելով՝

watchcat -- "ps aux | grep ulmoc"

ես ամէնը տեսնում էի։

ինչի՞։

որովհետեւ էստեղ watchcat֊ը նայում ա, արդեօք տողն ունի շելլի գործողութիւններ։ ու եթէ ունի՝ ապա sh -c֊ով ա անց կացնում, նոր վերցնում ելքը։

իսկ սովորական watch֊ը տէնց չի անում։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ L233