2026-05-02-31433039

որոշել եմ այլեւս թոյլ սարքերի վրայ դինո չօգտագործել՝ տաքացնում ա, մարտոցն էլ տաքացնում, տաքութիւնը կոմպոնենտների երկարատեւ կեանքի վրայ ազդում ա։

փիջինը շատ արագ ա, չի տաքացնում։ փսայ փլասը ունի օմէմօ, բայց երբեմն հաղորդագրութիւններ ա բաց թողնում։ հետաքրքիր կը լինէր վրիպազերծել, ջոկել։

ի դէպ լաւ նորութիւն, մոտորոլա դրոիդ երեք սարքը լինուքսի տակ խնդիր ունէր ու անկապ ռեսթարտւում էր։ տարիներ չէր աշխատում ու մաեմո համայնքի մարդիկ յոյսը կտրել էին։ ես էսօր հաստատեցի՝ տեքսաս ինստրումենտսի վիդեօ դրայւերի պատճառով ա։ վիդեո դրայւերները բլեքլիստեցի, սկսեց շատ կայուն աշխատել։ մաելսթրոմ խաղը աշխատեցրի՝ ծրագրային ռենդերով աշխատեց, բայց թաուեր թոփլերը՝ ահագին վատ էր աշխատում ու չէր լինում խաղալ։ նաեւ մաեմոյի հիլդոն դեսքթոփը եռաչափ աքսելերացիա ա պահանջում։

ապա բլեքլիստից հանեցի վիդեօ դրայւերը, բայց անջատեցի դրա փաուեր մենեջմենթը՝ շատ լաւ ու կայուն աշխատում էր, մինչեւ մաելսթրոմ խաղը հէնց միացրի՝ ռեսթարտուեց։ դմեսջ բացած դեռ կը մինեմ, հասնեմ տուն։

ես հասկացայ որ հին սարքեր շատ սիրող եմ ու եթէ մարդիկ կան որ մի անգամ տանից դուրս գալուց կարող են էս կամ էն ժամացոյցը կամ ակնոցը վերցնել, ես կարող եմ վերցնել պալմ, կամ նոկիա ն810, կամ ն900, կամ մոտորոլա դրոիդ երեք։

այո վաղուց տէնց անհետաքրքիր փոստեր չեմ արել։

վերջերս գտայ կովիդի ժամանակուայ դասախօսութիւններիս ձայնագրութիւնները։ գրքեր էի ցոյց տալիս որ պիտի իմանայի չեն քաշի թերթի, բայց ցոյց էի տալիս։ երեւի շատ լաւ չի նաեւ երբ լաւ ես զգում մարդկանց, ու չես ցոյց տայ գիրքը, երբեմն լաւ ա լաւ չզգալ ուրիշների ընկալումը։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)