2026-04-02-31125504

դէ շինեցի ես xmms֊ը էդ ռեդհատի տղու էյայով վերակենդանացուած՝

անգլալեզու հատուածում կանիծէին ինձ այդ համար։ քիչ ա շինեցի մի հատ էլ եբիլդ սարքեցի։

որ թարմացնեմ հեշտ։

յետոյ համեմատեծի Cynthiune֊ի հետ՝

ու պէտք ա նշել անմիջապէս զգացի ինչի ա xmms֊ը աւելի հաւէս՝ նուագելիս որ շարժում ա ցոյց տալիս, շատ կպցնող ա։

չեմ յիշում, արդեօք audacious֊ը դա անում էր։ բայց յստակ յիշում եմ որ այն չեմ սիրել երբէք։ ես դէ միշտ հին կարգիչներ եմ օգտագործել, ու audacious֊ը շատ դանդաղ էր դրանց վրայ ի տարբերութիւն xmms֊ի։ հիմիկուայ վերակենդանացուած տարբերակը gtk4֊ով ա, գուցէ դա էլ ա վատ, բայց հիմա չեմ զգում։ ա՛հ։ փայնֆոնի վրայ կը շինեմ կը նայեմ։

նաեւ դէ պէտք ա ասել որ դեռ ամէնը չի արել, որոշ կոճակներ չեն աշխատում, օրինակ փլէյլիստի կոճակները։ ու վիզուալիզացիենարը դեռ չի արել։ բայց ահագին գործ ա արել, թէեւ ասում ա որ էյայով ա արել։ տեսնում եմ լիքը քոմիտներ ա ու քիչ քիչ լաւացնում էր։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)