2026-03-22-31022366

երէկ յիշել էի որ փաստօրէն ամբողջ ուսանողական տարիներս տանը կարգիչ չեմ ունեցել։

էդ պատճառով էլ լռւում էի իրանց լաբում 286֊երով։

ունեցել եմ ութ բիտանի կարգիչս բայց ինձ վաղուց չէր հերիքում։ միայն էն որ պիտի միացնես մագնիտոֆոնին, երիզից բեռնես մի բան, կամ գրես երիզի վրայ, արդէն սարսափելի սահմանափակում էր։ ու պիտի միացնէիր հեռուստացոյցին, տաբուրետկա դնէիր, դրա վրայ կարգիչը։

չէիր կարող ծրագրովդ մի բան արագ բեռնէիր, օրինակ խաղիդ մի մաս ֆլոփիից, սահմանափակ յիշողութիւնը ակտիւ ազատելով ու ֆլոփիից բեռնելով օգտագործէիր։

նաեւ ուզում էի որ գրածս ծրագիրը ինչ֊որ այլ մէկը կարողանար օգտագործել։ որ տայի ֆլոփիի վրայ, ասէի՝ տար, փորձիր։ իսկ pravetz-8d ո՞վ ունէր բացի ինձնից երեւանում, որ աւդիոերիզ տայի ու փորձէր։ պիտի ibm համատեղելի մեքենայի համար գրէի։

նոր 1998֊ին երբ արդէն աւարտում էի, կարողացայ առնել ութսունականների սկզբի ու իհարկէ օգտագործուած 286, cga մոնիտորով, 20մբ դիսկով, հինգ ինչանոց ֆլոփիներով ու չեմ յիշում, երեւի մէկ կամ երկու մբ օպերատիւ յիշողութեամբ։

դրա վրայ windows 3.1 չէր նստում, այն պահանջում էր գոնէ ega մոնիտոր, իսկ windows 3.0 ոչ մի տեղ չէի կարողանում գտնել։

մոդէմ էլ չունէի որ գոնէ ֆրինեթ (freenet.am) կպնէի։ դրա գոյութեան մասին էլ չգիտէի

ու դէ շատ չզարգացած էի։

յետոյ բանակից եկայ, կոմպը չէր միանում։ ծնողներս տարել էին դաչայի նկուղ, էնտեղ երեւի խոնաւ էր։ ընկերս կոշտ դիսկը քանդեց, նա սիրում էր քանդել ամէնը, մասեր հանել, իսկ կոշտ սկաւառակի դիսկերը վերջն են։ տեսանք էդ դիսկերը կանաչ են, բորբոսնել են։ երեւի միկրոճեղքեր ունէր ու խոնաւութիւնը մտել ա։

էդպէս, փող էլ չունէի, ու վախենում էի աշխատանքի դիմել, գիտէի որ բան չգիտեմ։ այսինքն գիտէի որ կարող եմ ասմով գրել 6502֊ի, ու նէնց չի որ շատ լաւ, էդ երբ ինտերնետ ունեցայ՝ կատարելագործեցի, բայց ինքս լրիւ արժեզրկել էի դա, զի հասկանում էի էս աշխարհում պրակտիկ ինչ ա պէտք։ արդէն ամենուր windows 98 էր կամ nt, ու ինչ֊որ անհասկանալի բաներ էին ասում՝ դրայւեր տեղակայել, անտիւիրուս, ցանց, սաունդ բլասթեր։ ես չգիտէի մկնիկը շարժել անգամ։ ու չէի կարող ուինդոուս օգտագործել։ ի՞նչ դրայւեր, ո՞նց տեղակայել։ սերուիս փաքն ի՞նչ ա։

սա նաեւ յիշեցի զի էսօր գիտեմ որ էդ մեքենայի վրայ, էդ 286֊ի, կարող էի քշել ոչ միայն minix այլ եւ uclinux որ կարծես հիմա դարձել ա elks՝ առանց mmu պրոցեսորների համար միջուկ։ ու էսօր էլ էդ մեքենաների վրայ աշխատում ա։ ու կարող էի բացայայտել լինուքսի ու ազատ ծրագրակազմի աշխարհը։

բայց ո՞րտեղից ինձ։ պիտի ծանօթ ունենայի որ մի բան կասէր, պիտի ինտերնետ ունենայի որ փորէի գտնէի։ որ փորելու կուլտուրա ձեռք բերէի նոր սկսէի փորել։

բանակից յետոյ կէս տարի առանց կարգիչ եմ ապրել։ յետոյ հաւաքեցի մօտ $400 էդ կէս տարուայ մէջ, ամիսը $80 էի ստանում, ու առայ պենտիում մէկ։ արդէն կային պենտիում երեքներ կամ գուցէ չորսներ։

բայց արդէն ունէի մոդեմ ու կարողանում էի կպնել ֆրինեթ ու ունէի լազերային սկաւառակի ընթերցիչ՝ լրիւ սայֆայ էր ինձ համար, ու աստիճանաբար կեանքս փոխուեց։

երբ մի քանի տարի անց աշխատանքի տեղում լինուքս էի օգտագործում, չէի հասկանում որ ազատ ծրագրակազմի աշխարհում եմ։ պատահական յետոյ կարդացի gnu manifesto ու դա բացայայտում էր։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)