բացարձակ փարթիի մարդ չեմ։
ես էլ գիտեմ որ փարթի անել իմաստ չունի։ հաւաքուելու են, թէկուզ ինձ համար շատ լաւ մարդիկ, շունը տիրոջը չի ճանաչելու, ոչ մէկի հետ չեմ կարողանայ նորմալ շփուել։ կուզէի իրանք իրար հետ ծանօթանան, բայց էլի չի ստացուի, զի դէ՝ շունը տիրոջը։
ու էդպէս, կարողանում եմ մաքս չորս հոգու դիմանալ։ երբեմն հինգ, եթէ ստացւում ա։ էդ չորսն էլ ա բարդ, եթէ զուգահեռ երկու խօսակցութիւն ա գնում։