2026-02-14-30715819

ինձ շատ բարդ ա գրել գիրք, կամ նոյնիսկ ինչ֊որ բանի մասին յօդուած, որովհետեւ ես չգիտեմ ում հետ եմ խօսում։

եթէ ես խօսեմ, խօսեմ, անընդմէջ, ինչ֊որ պահի ինչ֊որ բան կը լինի ոչ ակնյայտ։

պէտք ա ինձ ընդհատել, եւ ասել՝ սպասիր՝ ճի՞շտ ենք հասկացել, որ… կամ, էս պահը պարզ չի։

ու տարբեր մարդիկ ինձ կընդհատէին տարբեր տեղերում։

ու ես կը փոխէի պատմութիւնս ըստ էդ մարդկանց, որ ոչ մի մութ բան չմնայ։

իրականում ես շատ ուզում եմ որ էն ինչ ես լաւ պատկերացնում եմ, ինչ֊որ մարդիկ, որ չգիտեն, կարողանան էդքան լաւ պատկերացնել։ առանց մութ անկիւնների։

բայց շատ բարդ ա գալ մի տեքստի, որը ամէն ինչ կը ծածկի։ որովհետեւ, նախ անհետաքրքիր կը լինի կարդալ մարդկանց մեծ մասին էդ տեքստի մեծ մասը։ եւ շատ մեծ կը ստացուի։

պէտք ա ինչ֊որ մարդ պատկերացնել։ իմանալ ում հետ ես խօսում։

եւ երեւի դասաւանդող մարդու իմաստը՝ ի տարբերութիւն գրքի, մասնաւորապէս դա ա։ լինել ճկուն, հասկանալ ում հետ ես խօսում, ու մատուցել էնպէս որ էդ կոնկրետ մարդու մօտ մութ բան չնմայ։

որը շատ բարդ ա։

#կրթութիւն #գիրք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կրթութիւն  գիրք