հետաքրքիր կենդանիներ են մարդիկ, էն խելքը որ ստացել են որս անելու համար, ու սոցիալական կապերը պահելու, կարողացել են օգտագործել էնպէս որ, օրինակ, ստեղծեն տեք, որով կանեն բաւական լաւ շէնքեր, որ կը պաշտպանեն իրանց։
ամենաքեարթու ու ամենազզուելի երեւանի նորակառոյցը՝ անհաւատալու տեքնոլոգիաների շնորհիւ ա կառուցուել։
բայց եւ, էդ եքայ շէնքը, էդ տեքը, էդ աշխատանքը, էդ ամէնը՝ թանկ ա։
բարձրայարկ ա՝ որ գինը իջնի։ խիտ ա՝ նաեւ որ գինն իջնի։ արարատը փակել ա՝ բայց գինն իջել ա։ (: հետեւաբար աւելի մատչելի ա։ հետեւաբար աւելի շատ մարդ կարող ա մօտ լինել հնարաւորոթիւններին։
ինչեւէ, բայց այո, թանկ ա։ ու էդ պատճառով մենք էսօր աշխատում ենք։ զի տունը թանկ ա։ այլապէս գուցէ վեր ընկած լինէինք վրանոտ փոքրիկ տներում, որ կանգնած չես տեղ անի, ոնց էսօր էլ որոշ ցեղեր։ էդ դեռ լաւ դէպքում, եւ մի քիչ փրայւասի կայ։ չնչին։ ու չէինք աշխատի։ կարթնանայինք, դուրս կը գայինք էդ վրանոտ բանից, կը լռուէինք գիշերուայ մարող կրակի մօտ։ բայց առանց տուն վատ ա։ ընդհանուր առմամբ, գրեթէ ոչ մէկ չի ընտրում ապրել առանց տուն։ շէնքը իրավիճակ ա փոխում։
էդպէս էլ ամէնի հետ։ ամէնը թանկ ա։ ու սարսափելի լաւացնում ա կեանքի որակը։ էդքան, որ չես կարող առանց դրա։ բայց էլ չես կարող անկապ լռուել։