մարդիկ ինչ֊որ ձեւ սկսում են ոգեւորուել, ասում են՝ կը գրեմ սէյլֆիշի յաւելուած։ անունն էլ են էդպէս դնում՝ սէյլեսիմինչ։

չնայած ես հասկանում եմ երբեմն էդ մեկուսանալու կամ յատուկ աշխարհի համար մի բան անելու ցանկութիւնը, բայց ուզում եմ ասել որ ես սէյլֆիշը չեմ սիրում հէնց էդ պատճառով՝ իրա համար գրածն այլ տեղ բարդ ա տանել։
(հիմնականում փակ քիւթի կլասսերի պատճառով)
այսպէս կոչուած «լինուքսը» ես այլ կերպ եմ ընկալում՝ ու երեւի մասամբ զի ես այն հաւաքում եմ։ տեսնում եմ ոնց ա էս, էս, էս ծրագիրը հաւաքւում ու իրար հետ սկսում են աշխատել։
այո, եթէ գրել ես ուինդոուսի համար՝ աշխատելու ա ուինդոումի վրայ։ եթէ մակօսի՝ մակօսի վրայ։ այօսի համար ես գրել՝ այօսի մէջ ա աշխատելու։
այո, կան բարձր մակարդակի «ֆրէյմուորք» կոչուածներ, ու սկսուեց դա վաղուց, որ եթէ դրանցով գրես ու որոշակի դիսցիպլինա պահես՝ կը կարողանաս այլ տեղ տանել։
ու կախուած կը լինես էդ գործիքի հետ կապուած բաներից՝ օրինակ ջաւա վմ֊ից։ դոթնեթ֊ից։ ֆլաթրից։ եւ այլն։
բայց եթէ գրես մի բան «լինուքսում»՝ այն չի մնայ միայն էնտեղ։ ու պէտք չի ջաւայով գրել՝ սի֊ով գրի։
զի տակի ամէն կախուածութիւնը բաց եւ ազատ ա։
ես էսպիսի հարց եմ սիրում տալ՝ ինչի՞ մարդիկ ասում են թէ՝ ես պիտի օգտագործեմ ուինդոուս որովհետեւ պիտի օգտագործեմ ռեւիթ (ի դէպ գրուած ա դոթ նէթով, ո՞ւր ա դրա կրոսպլատֆորմութիւնը)։
այլ մարդիկ կասեն՝ պիտի օգտագործեմ մակօս զի մենակ էնտեղ կայ եսիմինչ։
բայց ոչ մէկ չի ասի նման բան պայմանական «լինուքսի» մասին։
զի այդ «լինուքսը» դէ տարբեր ծրագրեր աշխատեցնելու տեղ ա։
նախ մի քանի հարիւր սիսթեմ քոլլ։ յետոյ մի լիբսի։ յետոյ ասենք libxml են շատ օգտագործում։ ինչ֊որ տարբեր տարբեր ծրագրեր են։ ֆոնտ ռենդերեր ա՝ freetype֊ը։ բայց ինքը ֆոնտ ռենդերեր ա , ինքը միայն «լինուքսում» չի։
ծրագիր ա, կարելի ա տանել այլ տեղ։
բայց ինչի՞ ա կարելի՝ զի եթէ մի բանից կախուած ա՝ կը տանես դրա հետ։ կամ շատ բանից։
ամբողջ լինուքս ստեքը կը տանես, կը շինես։
էդ պատճառով էլ չկայ «քիլլեր ափփ» «լինուքսի» համար։
բլենդերը կայ եւ ուինում եւ մակում։ կամ գիմփը։

ու «լինուքսի» ծրագրերը ուր ասես չեն տարել՝ եւ բնաւ ոչ իւնիքս բեօս, եւ սիլաբլ եւ նոյնիսկ ադա֊ով գրուած այրընքլադ։

ինձ համար էդ պատճառով «լինուքսն» առանձին բան չի։ դրա ծրագիրը «լինուքսի ծրագիր» չի՝ ծրագիր ա, ամէն տեղ էլ կաշխատի։