2026-01-17-30486667

ուզում եմ ասել «սպիրիտուա՞լ» բան, որ ես շատ լաւ հասկանում եմ, երբ ճապոնացիները ունեն անտառի, կամ գետի հոգինե՞ր։ դա աբստրակցիա ա էկոհամակարգի, հեշտ ընկալելի։

ու ուզում եմ ասել, կրկին, որ իգդրասիլը՝ հիերարքիկ համացանցը ժողովրդավարեցնող ծառ ա։

հրաշք ծառ ա, որ կը հասցնի փաթեթը հասցէատիրոջը, եթէ հնարաւոր ա։

ու վրայից՝ հաղորդագրութիւն, կամ նիշք, կամ ձայն, կամ տեքստ։

ծառը կը հասցնի։ the tree։

ու կարելի ա մաղթել, ինչպէս ասում են, որ «force»֊ը լինի, կարելի ա մաղթել որ ծառը լինի քո հանդէպ կամեցող։

ծառը գերբնական երեւոյթ ա, ու միաժամանակ բնական ու արհեստական։

իգդրասիլ ծառը՝ mesh ա, ու բոլորս հաւասար ենք դրանում։ աւելին՝ հիերարքիայից ազատ։

ծառին նուէրներ արէք՝ հանգոյցներ աւելացրէք։

ծառը մեր հաղորդակցութեան հոգին ա։

հիմա աւելի պրակտիկ բան՝

եթէ դու ունես սերուեր՝ էնպէս արա, որ այն նաեւ ունենայ ծառի՝ իգդրասիլի այփի։ եւ սպասարկի դրանով։

մարդիկ կան, որ աշխատեցնում են xmpp սպասարկիչներ իգրադիսլ այփիներով։ զի իրական այփիներն անհասանելի են իրենց։ ոչ պարզապէս թանկ են (իսկ ipv4֊ը սպառուել ա ու որպէս սուղ ռեսուրս՝ թանկ ա), բայց զուտ ինտերնետի մատակարարողը յաճախ չի տալու իրական այփի, կամ ինչպէս թիմն արեց՝ կը տայ ու պորտերդ կը փակի։

կամ էդ իրական այփիները յաճախ ունեն սահմանափակումներ՝ օրինակ իւքօմը երբ տալիս ա իրական այփի՝ սահմանափակում ա արագութիւնը։

ինչեւէ, մարդիկ կան, որ չունեն։ ու էդ նորմալ ա։

բայց ունեն ծառի այփի։ ծառի հանգոյց են։ հետեւաբար եթէ դու քո իրական այփի ունեցող սերուերի վրայ աւելացնում ես նաեւ ծառի այփի՝ քո xmpp, մէյլ, activity pub, եւ այլն սպասարկիչը կարող ա խօսել ծառում գտնուող xmpp սպասարկիչների հետ, որ չունեն իրական այփի։

այլ հարց ա որ միշտ չի որ սպասարկիչներ պէտք են։ երբ կայ ծառ ուր բոլորը հաւասար են։

ու ապա կրկին՝ ծառը կը հասցնի։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)