2026-01-16-30476555

շատ վճարող յաճախորդի հետ քոլլ էինք անում, իրանք տեխնիկական խնդիրներ ունէին, փորձում էինք հասկանալ ինչ ա։

մէկ մէլ մեզնից մէկը էդ մարդուն ասում ա՝ «are you a developer?»։

պատասխանում ա՝ հա։

ապա, ասում ա, կարո՞ղ ես դիտարկչի դեւ կոնսոլը բացել։ ես էլ ասացի՝ կարո՞ղ ես հեռախօսիդ վրայ տերմինալ բացել, resolve անել տիրոյթը, ու traceroute։

էդ չկարողացաւ, զի այֆոն ա։ նաեւ չկարողացաւ tether անել դէպի իրա մակ, որ դրա վրայից անէինք։ բայց դա չի հարցը։

լրիւ տպաւորութիւն էր որ հարցնում ա, ոչ թէ ծրագրաւորող ես, այլ՝ դու գնացե՞լ ես կախարդութեան եւ վհուկութեան դպրոց։ ապա, որ գնացել ես, կը հասկանաս մեզ։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)