2026-01-10-30415064

իթ չի լինի դէպք, երբ արդարացուած կը լինի մտածել՝ էս մարդը լաւն ա, ես իրան հաւատում եմ, ես կօգտագործեմ իր …

— էլոնը լաւն ա, ես կօգտագործեմ իր էքսը…

— դուրովը լաւն ա, ես կօգտագործեմ իր ծելեգրամը…

— ցուքը լաւն ա, ես կօգտագործեմ իր մեսենջերը…

կատարեալ դէպքում պէտք ա գտնել p2p տեք, secure scuttlebutt֊ի պէս։ այլապէս՝ սելֆհոստ անել mastodon, gotosocial, տէնց մի բան։ ընկերներից մէկին լիազօրել որ անի։ այլապէս՝ ընտրել փոքր մի հանգոյց։

p2p տեքը զարգացնելուն շատ օգնում ա yggdrasil ցանցը։

կատարեալ կը լինէր մենք բոլորս ունենայինք yggdrasil։ այն շատ ազատագրում ա ու ռադիկալ փոխում ա վիճակը։

էսօր ես չաթուել եմ բրազիլացի ընկերոջս հետ, որ պահում ա իր xmpp սպասարկիչը իր լափթոփի վրայ, որը չունի իրական այփի՝ ունի yggdrasil այփի։ ու քանի որ իմ հանգոյցն էլ ունի yggdrasil այփի, ապա ես իր հետ կարողանում եմ շփուել։ զգացի՞ք ինչ կարգի ազատագրում ա։

ինչ վերաբերում ա p2p չաթին, վերջին ամիսներին ես պատրաստել եմ լրիւ p2p չաթի լուծում՝ սկզբից ֆորք անելով pidgin֊ի bonjour փլագինը, եւ սարքելով իրանից barev-purple։

յետոյ սարքել եմ բարեւի պասկալ գրադարան ու թեստային կոնսոլ ծրագիր։

կարծես դեռ էստեղ չէի գրել այդ մասին։

հիմա փիջինից լինում ա խօսել պասկալով գրուած կոնսոլ ծրագրի հետ։

մնում ա գրել գրաֆիկական կլիենտներ, նաեւ անդրոիդի համար։

օրինակ, հիմա պարսկաստանում էլ չէր խանգարի դա իրանց։

առհասարակ, ինձ թւում ա որ HaLow֊ն ու yggdrasil֊ը ու B.A.T.M.A.N֊ը կը լինէին մեշտաստիկին շատ լաւ այլընտրանք։

ինչեւէ։

մի՛նչ։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)