2026-01-02-30325953

կողքից տեսնում ես ոնց են տեսազանգ անում՝ դէմքն ա երեւում հեռախօսի էկրանին, ու լոճած ա։

զի դէ լայն ոսպնեակ ա, որի հիմնական, կամ աւելի կարեւոր համարուող գործառոյթը՝ խմբային ինքնանկարներն են։

երեւի էդ բացը երկար չի մնայ ու կը սկսեն դիմացից դնել նաեւ դիմանկարի համար աւելի յարմար ոսպնեակներ։

եւ բոլորը կը վազեն առնելու, զի էդ շատ կարեւոր ա։ բայց երէկ շատ կարեւոր չէր։

երեւի ես ինձ լաւ եմ զգում, ինչպէս կոլեկտիւիզացիայից տառապելու գրառման մէջ երբ կարելի ա խաղի մէջ չմասնակցել։

ոչ լինուքսի տակ խցիկս ա աշխատում, ոչ էլ տեսազանգ եմ անում։ ոչ էլ կը վազեմ նոր հեռախօս առնելու զի մէկ ա չի աշխատի լինուքսի տակ, ու պէտքս չի աշխատէր էլ, զի տեսազանգ չեմ անում։ ու ձայնազանգ նոյնպէս։

հաւէս ա երբ լինում ա չմասնակցել ու բաւարարուել զզուանքի զգացողութիւնը չանելով էն ինչից զզւում ես։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)