էսօր յիշել էի որ ոչ մի ձեւ չէի հասկանում ֆէյսբուքն ինչ ա։
ոչ մի ձեւ։
ասում էի ի՞նչ ես կարող էնտեղ անել։ եթէ լինէր կիսուել ու բռնաբարել մարդկանց իմ յանճարէղ մտքերով՝ կը հասկանայի։
դէ բլոգ գրում կարդում էի։ ըստ որում անկախ հարթակից էին բլոգերը։ հա, հազար անգամ նուագեցի էս ձայնապնակը։
մի ձեւ xml֊ին հետեւում էիր։
ու օկ ա, թող կենդանի մատեանում գրեն հայերը՝ կարելի ա եւ առանձին գրել, եւ եթէ չեն իմանում ոնց հետեւել՝ լաւ ա կենդանի մատեանով լինում էր բաժանորդագրուել այլ xml հոսքերի՝ ճիշտ ա շատ հեշտ չէր, բայց լինում էր։
ու էդ ա պէտք։
իսկ ֆէյսբուքում ինչ անել՝ ես երկար չէի հասկանում։ ու ինչի պիտի բոլորս գնանք հէնց էնտեղ գրենք։
պարզուեց՝ որովհետեւ «բոլորս էնտեղ ենք»։ «եկէ՛ք, եկէ՛ք մեզ մօտ, շփուե՛նք։»
հիմա բոլորս չենք կարող դուրս գալ։ բոլոր իրանք։ չեն կարող։
իսկ եթէ եւ դուրս գան՝ նախ այլ աւելի էսօր «քուլ» տեղ կը գնան, կամ որովհետեւ «էլ էն չի»։
ինչ֊որ կոֆեօտ ա ստացւում գրածներս։ երեւի նա միշտ ա սէնց զգում։