2026-01-01-30325855

չեմ իմանում արդեօք հնարաւոր ա մանկապատենական գրքի կամ ֆիլմի շրջանակներում այլ ձեւ անել, բայց շատ սուտ ա պարունակում փոթերի մասին գործը։

ինչ են կարողանում վեհացնել համառութիւնը, համարձակութիւնը՝ իհարկէ միայն «ճշտի» եւ «բարու» համար։ եւ իհարկէ սլիզերինի ժողովուրդը նենգ են եւ անարժան՝ զի էն տղեն ինչ բռի ա խաղում քուիդիչ՝ ախ սրիկա՛ն, իրան տեսէք։ իբր կանոն չկայ, որ իրան քարտ ցոյց տան հեռացնեն, կամ թմին պենալ անեն դրա համար։ էդ կանոնը չկայ, որ ցոյց տան ինչով են դրանք վատը։ կամ որ հետեւում մատնում ա իրանց մալֆոյը՝ զի դէ չեն «կարում» էլի ազնիւ պայքարել։

յանկարծակի հարին եւ ընկերները արժանի են, ունակ են։ բայց ինչո՞վ՝ ոչնչով, բացի համարձակութիւնից եւ հաւակնութիւններից։

ի՞նչ ուղերձ ա դա տալիս։ դէ հա, համարձակութիւն եթէ չունես՝ չես էլ ունենայ։ միւս ուղերձը՝ պէտք չի սովորել եւ տառապել՝ յաջողութիւնը դրա մէջ չի։ ու դա ա որ չեմ իմանում արդեօք հնարաւոր ա գրքում նոյնիսկ ցոյց տալ տարիների տառապանքը։

ինդիանա ջոնսի ֆիլմերից մէկում նա կարեւոր բան ա նշում ուսանողներին՝ որ հետազօտութիւնների մեծ մասն անցնում ա գրադարաններում ու գլամուր տեսք չունի։

դա գոնէ նշել ա, ինչի համար ես էդ ֆիլմը գնահատում եմ։

հարին տալիս ա սին հաւակնութիւն։ որից չար ու նախանձ լուզերն իմ պէս պիտի զզուի։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)