2026-01-01-30325758

քանի որ անտրամադիր եմ, եթէ ուժերս հերիքեցին՝ սպասէք ինձնից մի շարք զզուելի գրառումներ։

սկսեցի, ուզում էի ասել՝ արդիւնաբերական աշխատանքը նման ա բանակի նրանով, որ ում ասես հետ պիտի աշխատես, ու փաուեր փլէյ պիտի անեն, ինքնահաստատուեն։

ըստ որում երբ հայաստանում էի աշխատում, գոնէ ոնց որ օկէյոտ էր, քիչ թէ շատ, հիմնականում շեֆն էր ինքնահաստատւում, հիմա ով ասես։

բայց հարցը արդիւնաբերականը չի էդքան, ինչքան կոլեկտիւը։ կոլեկտիւիզացիան ա դրան բերում։ ինդիւիդուալ աշխատանքն էլ նշանակում ա էլ թշուառ կեանք՝ էսօր կայ գործ, ու մի ձեւ էս պատուիրատուի հետ աշխատեցիր, վաղը՝ չգիտես։

հիմնական խնդիրը շփումն ա էն մարդկանց հետ ում հետ չես կարողանում մի տարածքում՝ լինի դա չաթ թէ իրական տարածքի եւ ժամանակի սենեակ, լինել։

ինչ֊որ ձեւ ցեղերով ապրող մարդիկ դիմացել են, ով էլ չէր դիմացել՝ անհետացան։

ես էլ եմ անհետացող մարդկանցից, զի ունակ չեմ։ ուղէղս չի ձգում էդ սոցիալական բարդութիւնները։ ոչ ձգում ա ոչ կարողանում ա ոչ ուժ ունի, ոչ հաւէս, ոչ ցանկութիւն։ այսինքն ունի խիստ չցանկութիւն էդ խաղերին մասնակցելու։ իսկ խաղեր կան որ ուզես չուզես մասնակցում ես։

ահա, ես ձեւակերպեցի մարդու կեցութեան հիմնական խնդիրը։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)