որոշ քամիների անունների մէջ ներկայ ա «դոկտոր» բառը։ որովհետեւ բժիշկը կը գայ ու կը փրկի, կը բուժի։
կը մաքրի օդը։
կայ օրինակ քէյփ դոկտոր ու ֆրեմանթլ դոկտոր, ում փաղաքշական ասում են՝ ֆրեօ։
ես իհարկէ իրա մասին գիտեմ մաեմօ ֆրեմանթլից ու իմ մականուններից ա ֆրեօն։
ասածս այն ա, սակայն, որ երեւանում բուժիչ քամի չկայ։ առհասարակ անուն ունեցող քամի չկայ, որովհետեւ անուն տալիս են աւելի լուրջ ու հզօր քամիներին՝ միստրալ, մելթեմի, հարմաթան, չինուկ, եւ այլն։