2025-12-04-30082755

հիմա աբ քերիչներն էնքան ագրեսիւ են աշխատում, որ ոչ մեծ համայնքների սպասարկիչները ստիպուա՛ծ են պաշտպանուել անուբիսի պէս գործիքներով։

ու դա պիտի բերի նրան, որ աբ֊ն էլ աւելի քիչ ա իմանալու ոչ խոշոր կապիտալի կայքերում հրապարակուածը ու աւելի վատ ա տիրապետելու ոչ մէյնսթրիմ գիտելիքին։

ու ամէնը բացատրելի ա ու իրար հետ բռնում ա՝ ագրեսիւութիւնը քերելու՝ խոշոր կապիտալին սպեցիֆիկ գործին կպնել ա, «կարանալ֊անելն» ա, ու բնական ա որ փոքր սերուերը զուտ գոյատեւելու համար պիտի պաշտպանիչ շերտ տեղադրի։

եւ ապա էլի ամէն ինչ ճիշտ ա՝ աբ֊ն գիտի էն ինչ իր աշխարհից ա, ինչի մասին կը հարցնի խոշոր կապիտալի գործիքներով աշխատող մասնագէտը։ իսկ ոչ մէյնսթրիմը որ չիմանայ՝ օկ ա, ինչքա՞ն ջանք պիտի դնեն, եւ ինչքա՞ն փող պիտի աշխատեն որ էդ փողը ծախսեն։

նաեւ աբ֊ն պիտի վարժեցնեն որ լինի կարգին, որ չլինի անտիվաքսէր, ու նա նաեւ չի խրախուսի «նորմալութիւնից» դուրս բաները։ օրինակ չի խրախուսել x86_64 բութ լոադեր ու բիօս ինտերափտներով խաղ գրելը՝ շատ ա փախած, ասում ա՝ գործ չունես։ ու չի էլ կարողանում օգնել լաւ։ բայց մարդիկ չեն լսել, գրել են, ու վե՛րջն ա։

էդ մասին չէի ուզում խօսել, բայց ստացուեց՝ էկայ հասայ։ (:

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)