2025-12-02-30071430

նէնց հաւէս ա, երբ ես զգացի որ ժամանակն ա reiserfs֊ից ինչ֊որ բանի անցնել, իսկ դա օգտագործում էի զի զգում էի (ու նաեւ թեստերով ինձ ապացուցել էի) որ ext3֊ից արագ ա, էդ ժամանակ ես սկսեցի թեստել բոլոր եղած ֆայլային համակարգերը։

տեսայ որ xfs֊ն ա ամենաարագն իմ թեստերի վրայ։ նաեւ ինձ շատ դուր եկաւ որ հնարաւոր ա առանց umount անելու ապաֆրագմենտացնել համակարգը, իսկ այլ համակարգերն ասում են՝ մեզ պէտք չի, մեր ֆրագմենտացիան ցածր ա, ու գործիք չունեն։

յետոյ գրեթէ 15 տարի անց rhel/sles֊ը որոշեցին դա իրանց լռելեայն ֆայլային համակարգն ա լինելու, հիմա էլ gentoo֊ի ձեռնարկում ա դա խորհուրդ տրւում։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)