2025-12-02-30070957

լինուսն ասում էր, որ երբ աշխատում էր սթարտափում (երեւի տրանսմետայում), նա բնաւ ամենախելացին չէր էնտեղ։

ու ես էդքան լաւ հասկանում եմ իրան։ էս ընկերութիւնում իրանք էլ են մտածում, դէ երբեմն հա, տեսնում են՝ բսդ կերնելի հերձում արեցի, գտայ բագը որտեղ էր (բայց սրիկան իմ փոխարէն դա առցանց նկարագրեց որ իր վրայ արձանագրուի, բայց ես էդքան օկ եմ դրա հետ), բայց հա, եթէ տէնց պահեր բաց թողնել, ես շատ թոյլ եմ ժամանակակից արդիւնաբերական ստեքից, ու որ մի քիչ արագ լինեմ, ինձ պէտք ա լինում աբ֊ի ձեռք բռնելը, մի ձեւ տակից դուրս եմ գալիս։

ես ինձ ցածր չեմ գնահատում, զուտ իրանց աւելի յարմար մարդ հնարաւոր էր գտնել։ ինձ համար ա բալանս, գոնէ մի քիչ ցածր բաներ ունեն, ոչ թէ կլաուդում կոնտէյներներ են տշում։

ասենք ես հասկանում եմ օպերացիոն համակարգեր բաւական խորը, իրանցից շատ, բայց էդ էնտեղ պէտք չի։ իսկ ինչ֊որ պէտք ա, կարող ա եւ պահի տակ չջոկեմ, բայց այլ մարդ ջոկի։ կամ ես գիտեմ ասմ ծրագրաւորել, բայց էդ պէ՞տք ա։ հէնց էն անգամ պէտք եկաւ, երբ հերձում էի, որ չեմ վախենում դիզասեմբլիին էլ նայել, բայց ընդհանուր՝ չէ։ ու ընդհանուր կարող ա տուֆտեմ էլ, զի կարող ա չջոկեմ։ ու մտածում են՝ էս ով ա է, երեւի։ ու ինձ էդ էլ չի հետաքրքրում, այլ հետաքրքրում ա էնքանով, որ ինձ գործից չհանեն։ ես զգացի որ power play֊ներ ունեն, ինչ֊որ մարդիկ ուզում են շատ կարեւորը լինել, ու մինչեւ վերջ իրենց թէկուզ սխալ ասածը կարդարացնեն։ ու ես նէնց չեմ ուզում դրա մէջ մասնակցել, զի ինչի՞ս ա պէտք, ես էգօ չունեմ, եթէ եւ ունեմ՝ իրանք չեն որ ես կուզէի ինձ լաւ վերաբերուէին։ ու տէնց չես էլ հասնի լաւ վերաբերմունքի, տոքսիկ կռիւներով թէ ով էր ճիշտ։

հիմա տէնց էլ չեմ հասկացել ոնց ինձ պահել։ դեռ խուսափում եմ էդ կռիւներից, ասում եմ՝ դէ լաւ, երեւի դուք էք ճիշտ, նոյնիսկ երբ ինձ թւում ա որ չէ։ չգիտեմ։ իրանց գործն ա, իրանց ընկերութիւնն ա։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)