2025-11-19-29956010

ես հաստատ գիտեմ ինչ լաւ բան ասել աբ֊ի մասին։

լիքը անգամ գործս դանդաղել ա էն պատճառով, որ ես շատ փորձում էի ջոկել ինչպէս ա կոնկրետ պէտք սա կամ սա անել։

նայում էի ձեռնարկներ, փնտրում համացանցում։

հա, էդ հետազօտոթիւնը հաւէս էլ կարող ա լինել։ հա, ձեռնարկ կարդալու հմտութիւնները ահաւոր կարեւոր են։ ու չգիտեմ ինչպէս անել որ ապագայի մարդիկ ունենան՝ այդ հանգիստ տեղներում վեր ընկնելն ու կարդալը։

բայց եւ բաներ կան, որ ես արել եմ հազար անգամ, ու քանի որ ամէն օր չեմ անում՝ մոռանում եմ։ ու կրկին ու կրկին էդ ժամանակը ծախսում եմ։

լաւ կը լինէր նաեւ ունենալ սեփական նոթերի համակարգ, որ ես էդպէս էլ չեմ կարողանում մշակել՝ բայց դա բարդ գործ ա։

իսկ ասել՝ տուր ինձ խնդրում եմ էն տողը որ ես բութ անեմ 25 տարի առաջուայ դեբեանը qemu֊ում՝ ինչի՞ չխնայել տանսհինգ րոպէ՞։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)