շուէյցարիայում ես իմացել եմ տարբեր կարեւոր բաներ։ մէկն այն էր, որ պարզուեց՝ չնայած երկիրը հարուստ ա, հնա֊ն՝ բարձր, շատ շատ աղքատ մարդիկ կան։
եւ ես էդ աղքատութիւնը չափում եմ էնպէս, որ աղքատ մարդիկ շուէյցարիայում ապրում են աւելի վատ, քան աղքատ մարդիկ հայաստանում։ զի հայաստանում էդ նոյն շերտի մարդիկ չեն առնում օգտագործած կօշիկ իրենց եւ իրենց երեխաների համար, կամ դա նորմա չի։ իսկ շուէյցարիայում՝ նորմա ա։
եւ հայաստանում սնունդ կայ, որ էժան ա եւ մատչելի՝ պայմանական լոլիկը։ էնտեղ՝ էնքան թանկ ա, որ ապահովն էլ կը մտածի մինչ առնելը։
եւ վերջապէս, էնտեղ շատ մարդ պարզապէս դժբախտ կեանք ա ապրում։ որովհետեւ կապիտալիստական ա շատ երկիրը, եւ մարդիկ շատ ճնշուած են։ այդ մասին կարող եմ երկար խօսել, պատմել։ ինչպէս տներն են պատկանում կորպորացիաներին, ինչպէս են շանսերդ տուն գտնելու կրճատւում, եթէ երաժիշտ ես, կամ շուն ունես, կամ յղի կին ես։ ինչպէս ես նուաստացուած ոստիկանութեան կողմից, որ իրաւունք ունի քեզ խուզարկել, եւ ինչպէս են էդ ոստիկանները 20:30֊ից սկսած մարդկանցից այգիներ մաքրում, որ չլռուեն՝ գնան քնեն, զի առաւօտը շուտ գործի են։ ժամանակն ա։
այսպիսով՝ ա — շատ մարդիկ աղքատ են, եւ էդ աղքատութեան մէջ ապրելը, կարծում եմ, աւելի բարդ ա, քան հայաստանում։
երկրորդ կէտ՝ շուէյցարիայում երեւում են քաղաքական որոշումներ, որ լուրջ են։ եւ դրանց հետեւում են։ այլ հարց ա, որ էդ որոշումները քննարկուած են, ու հիմնականում կիրթ մարդանց մտածելու արդիւնք են։
օրինակ՝ վերջնական սպառողը գազ չպիտի ունենայ։ ունի միայն էլեկտրականութիւն։
ինչի՞ հայաստանում վերջնական սպառողն ունի գազ։ զի էդպէս իրան աւելի էժան ա։ էդպէս եւ շուէյցարիայում ա էժան։ բայց կան շատ պատճառներ, ինչի էնտեղ որոշուել ա գազ չքաշել։ անվտանգ չի, շատ տեղերում պայթիւնավտանգ ա, ահաւոր ա, եթէ պատերազմ ա, եւ կախուածութիւն ա առաջացնում կոնկրետ մի վառելիքից։
էլեկտրականութիւնն ի տարբերութիւն, աբստրակցիա ա։ ինչ֊որ ձեւով կը ստանան, կը տան։ գուցէ երկրում գազ բացարձակ չլինի, բայց էլեկտրականոթիւնը մի աղբիւրից չի որ հնարաւոր ա ստանալ, եւ ծայրայեղ դէպքում մարդիկ կը կարողանան իրենց կարիքները հոգալ էելկտրական էներգիայով։
դա աւելի թա՞նկ ա նստում մարդկանց վրայ։ ոչինչ։ աղքա՞տ են։ ոչինչ։ էդպէս ա նպատակայարմար։ բաներ կան, որոնց վրայ պէտք չի խնայել։
եւ դրանք պարզապէս վերնախաւի որոշումներ չեն։ հանրութիւնն ա էդ մարդկանց ընտրել, եւ հանրութիւնը սովոր ա շատ վճարել՝ իմանալով որ էդպէս աւելի ճիշտ ա, էս ու էն պատճառով։
եւ այդ պատճառով ամէն երեւանեան բազմաբնակարանային շէնքի ամէն յարկում կան գազի հաշուիչներ։ կայ թանկ ենթակառուցուածք, որից կարելի էր խուսափել, եւ կայ կոնկրետ մի վառելիքից ամբողջ երկրի կախուածոթիւն։
բայց էականն էն չի, որ մարդիկ աղքատ են՝ մարդիկ շուէյցարիայում էլ են աղքատ։ էականն էն ա որ մարդիկ պատրաստ չեն վճարել, զի էդպէս աւելի խելամիտ ա շատ պատճառներով։
իսկ դա, երեւի դարաւոր գաղութացումից ա։ պատասխանատւութիւն չունենալուց եւ չզգալուց ա։ ամէնը որոշուել ա մարդկանցից անկախ։ որոշումները կայացւում էին մարդկանցից անկախ։ եթէ նոյնիսկ նպաստաւոր էին՝ պարզ չէր ինչու։ մարդկանց մասնակցութիւնը չկար։
շուէյցարիայում այնպէս ա ստացուել, որ վաղուց կար քաղաքացիների մասնակցութիւն։ ամենաակտիւ կերպով։ կային մանր գործարարներ, խոշոր գործարարներ։ քիչ էին եւ տկար ֆեօդալները։ աւելի ազատ էին գիւղացիները։ քաղաքացիները՝ իհարկէ նախկինում ոչ կանայք, եւ իհարկէ նախկինում ոչ բոլորը՝ մասնակցում էին որոշումներին։ բայց նոյնիսկ էդպիսի մասնակցութիւն հայաստանում չկար դարերով։ իսկ շուէյցարիայում կար դարերով։
ահա թէ որն ա էական տարբերութիւնը։ եւ մասնաւորապէս արտայայտւում ա գազի հաշուիչների առկայութեամբ, եւ բացակայութեամբ։