2025-10-31-29794976

ես մտածում էի մթնաձորը դիցաբանութիւնից ու բակունցից ա։ պարզւում ա հայաստանում մթնաձոր գետ կայ։

փնտրեցի openstreetmap֊ում անունով՝ չէր գտնում։ գտնում էր գորիսում հիւրատուն։

մտածեցի, գնամ աղստեւի կողմերում փնտրեմ։ տեսնեմ՝

տէնց ա լինում երբ տեղացիները կուլտուրա չունեն քարտէզ խմբագրելու ու իրանց փոխարէն ռուսներն են խմբագրում։ նախ քանի անգամ տեսել եմ որ լռելեայնը գրել են ռուսերէն, շատ եմ իրանց հետեւից մաքրել։

իսկ հիմա սխալ են գրել։ ահա, սկսեցի խմբագրել՝

չգիտեմ ինչ անել որ մարդիկ եւ իմանան որ կարող են գործ անել ու լիքը չարուած բան կայ, եւ մոտիւացիա ունենան անելու, աշխարհը լաւացնելու։

շատ վեհ եւ մունաթ ա հնչում, բայց իմ ցաւերից ա։ վիքիի վիճա՞կը ինչ ա։ ձեռնարկնե՞րն են թարգմանուած։ ինչի՞ եթէ գրես man ls հայերէն ձեռնարկ չես ստանայ։

էդ իրական հայ լեզուի մասին ա, ո՞ւր ա այն։ վիքիի յօդուածը կը կամենա՞ս մարդը հայերէն կարդայ։ բա ո՞վ պիտի անէր։ ո՞վ չի արել։

երեւանի meshtastic֊ի համայնքը գիտէ՞ք ովքեր են։ բոլորը ռուս են։ տեղացիներին պէ՞տք չի meshtastic ցանց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)