2025-10-25-29731235

օրուայ միտքը՝

application֊ը չպլիտի լինի obligation։

(application doesn’t have to be an obligation).

էս միտքը ո՞նց եկաւ՝ ուրեմն արեւմտահայերէն էին խօսում, ու պատմում էին էլեկտրական մեքենաներն ինչ լաւն են։ ասում էր՝

— աբլիգէյշն ունիս, — ու ես մտածում եմ՝ էդ ի՞նչ պարտականութիւն ունես, ու ինչի՞ ա դա լաւ, ու յետոյ պատմում ա՝ դէ չեմ կարող իրանց պէս ասել, բայց պատմում էին որ կարող ես օրինակ, միացնել տաքանայ, նոր իջնել, նստել մեքենայի մէջ։

ու էդպէս հասկացայ որ խօսքը ափլիքէյշնի՝ յաւելուածի մասին ա։

ես չասացի որ դա ինչ֊որ մակնիշի դէպքում, պահանջում ա բաժանորդագրութիւն։ ինչպէս եւ այլ մակնիշի դէպքում նոյնիսկ լրիւ չես կարողանում մեքենադ լիցքաւորել առանց բաժանորդագրութեան։ եթէ ասէի էլ՝ երեւի չէին հասկանայ։ դրսի մարդիկ հակուած չեն այդ մասին մտածելու, հակուած են կորպորացիաներ արդարացնելու, ու սիրելու, եւ «շաթ ափ ընդ թէյք մայ մանի» վիճակն աւելի ա նկարագրում իրանց։

իսկ ձեզ ասեմ, որ չմտածէք ես «էլի պրոգրեսին դէմ եմ», ամէն դէպքում ես կասկած չունեմ որ էլեկտրական մեքենայ քշելն ընդհանուր առմամբ անհամեմատ աւելի լաւ բան ա, քան բենզին վառելը։ ու երբէք չունէի։ իհարկէ պէտք ա այն կոտրել, որ այն քեզ պատկանի, ու պահանջել արտադրողներից որ այն քեզ պատկանի։ բայց աւելացնեմ, որ մեքենաները պէտք չեն, եւ պէտք ա լաւ քաղաքային տրանսպորտ ու հեծանիւներ։

ու տէնց։

#յաւելուած #զրոյց

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ յաւելուած  զրոյց