հետաքրքիր ա, որ փայնֆոնի իրական երկաթեայ ստեղնաշարով, չնայած իհարկէ շատ յարմար բան չի, ես սխալներ չեմ անում տպելիս, իսկ հպէկրանի ստեղնաշարերով միշտ անում եմ։
նրանից ա, որ երկաթեայ ստեղնաշարը չնայած եւ փոքր ա, մատները ստեղների տեղերը գիտեն, եւ ես ստեղնաշարին չեմ նայում՝ նայում եմ էկրանին։ իսկ հպէկրանի ստեղնաշարի դէպքում ես նայում եմ ստեղնաշարին, ու չեմ տեսնում ինչ տպուեց։ եթէ յետոյ չանցնեմ տեքստի վրայով՝ հաստատ սխալներ կը լինեն։