լինում ա՝ ինչ֊որ մարդիկ, որ ունեն կարեւոր բաներ որոշելու հնարաւորութիւն, լինեն նրանք քաղաքային իշխանութիւններ, թէ irc ադմիններ, լինում ա՝ էդ մարդիկ ուզում են հասնել որեւէ N նպատակի։
N֊ին հասնելու համար անում են K քայլ, իսկ որպէս կողմնակի էֆեկտ մարդիկ զգում են՝ E էֆեկտը։
էդ դէպքում շատ մարդ խիստ համոզուած ա լինում, որ K քայլն արուել ա հէնց անպայման E արդիւնքին հասնելու համար։
իսկ որոշում կայացնողները նոյնիսկ չեն իմանում էդ E արդիւնքի մասին ոչ մի բան։ ոչ ձգտել են դրան, ոչ էլ մտքներով ա անցել որ էսպիսի կողմնակի էֆեկտ կայ։
իսկ դա՝ որ որոշողները գաղափար չունեն թէ ինչ եղաւ, ու որ դա նոյնիսկ հնարաւոր էր կամ չափելի, կամ դրան կարելի էր ուշադրութիւն դարձնել՝ անհնար ա ընկալել նրանց, ում վրայ էդ որոշումը ազդել ա, եւ ով զգում ա E արդիւնքը։
օրինակ՝ irc սերուերները փակել են սերուերնոցների այփիներ։ ինչի՞՝ որ կրճատեն բոտերի եւ սպամի քանակը։
մեկնաբանութիւն մարդուց, որ օգտագործում ա էդ սերուերնոցներից մէկում վարձած իր սպասարկիչը որպէս vpn՝
ՅԱՏՈՒԿ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԸ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՒ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻ։ ՅԱՏՈՒԿ ՈՐ ՉԽԱՌՆՈՒԵՆ։
շատ բարդ ա տեսնել որ էդ մասին չեն մտածել, մտածել են իրենց ցաւից՝ բոտերից ու սպամից։ ու որ քո վրայ էդպէս ա ազդել՝ չեն էլ մտածել։