ես չեմ կարողանում արագ դուրս գալ, որովհետեւ ես պէտք ա պատրաստուեմ, մտածեմ ինչ եմ վերցնում ու որտեղ եմ դնում։
իսկ եթէ պէտք ա արագ՝ խառնւում եմ իրար, փորձում եմ վերցնել ամէն ինչ։ ու էդ մէկ ա երկար ա տեւում։
նաեւ ես չեմ կարողանում ինչ֊որ բան արագ անել առհասարակ։ դէ հա, ես կարող եմ պատկերացնել ոնց գրել որոշ բաներ, զի շատ եմ գրել ու ինչ֊որ ոճի եկել եմ, ու ես արագ եմ հաւաքում ստեղնաշարհի վրայ։ բայց եթէ ես չեմ պատկերացնում ինչ ա կատարւում, կամ ոնց անել, պատկերացնելը շատ երկար ա տեւում։
ու ինձ պէտք ա լինում երբեմն անջատել։ առաւել եւս, եթէ վարել եմ։ էդ սթրեսից յետոյ ես պէտք ա կայանեմ, ու լռուեմ մի քիչ անջատուած։ նոր դուրս գամ, օրինակ գնամ տուն։
կարճ ասած ես չեմ կարողանում արագ դուրս գալ։