չգիտեմ, լա՞ւ եմ անում որ gpg֊ով ստորագրում եմ նամակները։
չեմ ինքնացուցադրւում։ ճիշտ եմ ասում, ինձ թւում ա դա լաւ բան ա, բայց պարբերաբար իմանում եմ որ մարդիկ մտածել են իբր ես իրենց բան եմ ուղարկել, ու կամ ամաչել են ասել որ չեն կարողանում բացել, կամ ասել են որ չի ստացւում։
ու մտածում եմ՝ եթէ բացատրեմ՝ կարող ա ընկալուել որ այ էդ պահին ինքնացուցադրւում եմ, կամ կարող ա մարդն իրան, չգիտեմ, լաւը չզգա՞յ, որ չգիտի ինչ էր։
ու եթէ վերացարկուել հարցից, գալիս ենք նրան՝ եթէ կարծում ենք որ սա մի բան «գրագէտ» անելու ձեւն ա, արդե՞օք չպիտի անենք էդ ձեւով։ երբ հաղորդակցութեան մէջ ենք։
եթէ գիտենք հայատառ գրել՝ արդե՞օք պիտի լատինատառ գրենք, որ որոշ մարդիկ վատ չզգան, որ հայատառ չեն գրում։ կամ չմտածեն՝ ինքնացուցադրւում ես։
ու աւաղ՝ ես յիշում եմ ժամանակ, երբ էդպէս էլ մեկնաբանում էին հայատառ գրելը՝ որ ինքնացուցադրւում ա մարդը։
(երեւի էդ ամէնը հետգաղութային վիճակներ են, ու ազգի (քաղաքական) ձեւաւորման գործընթաց, բայց դա չի գրառման թեման, այլ ընդամէնը շեղում՝ փորձելով հասկանալ եւ արդարացնել)։
իսկ գուցէ աւելի ահաւոր ա՝ արդե՞օք ես չեմ խօսում իմ «սլենգով» երբ ստորագրում եմ։ իմ եւ բոլորին անհասկանալի։
ինչպէս եւ երբ գրում եմ դասական։
ինչպէս եւ երբ չունեմ «անդրոիդ» կամ «այօս» սարք, կամ հեռախօսի համար։ արդե՞օք ես չեմ խախտում ընդունուած գրագիտութիւնը, հաղորդակարգերը՝ այլ մարդկանց հետ կապի հաղորդակարգերը։
եւ արդե՞օք ես չեմ լեզուաբանական, աւելի ճիշտ՝ հաղորդակարգային պրեսկրիպտիւիստ, որ իր երազած հաղորդակարգն ա առաջ տանում։
բայց ես չեմ կարող այլ կերպ։ ես չեմ կարող ունենալ սարք որն ինձ չի պատկանում֊ենթարկւում, այլ ենթարկւում ա ում ասես, բացի ինձնից։ ու ամէն վայրկեան ծախսում ա էլեկտրականութիւն մի քիչ աւել լրտեսելու։ ես այ սա գրելով իջեցրի նշաձողը՝ զի լրտեսելը՝ հասկանալի ու շօշափելի գաղափար ա։ իսկ իրական խնդիրը՝ ազատ ծրագրակազմն ա, լրտեսելը կամ բարի լինելն ու զուսպ աննկատ լրտեսելը՝ ազատութիւն չունենալու մասնաւոր դէպք ա։
ես չեմ կարող գրել արդիով, ու չեմ ուզում։ ինձ դուր չի գալիս։ այնքան շատ պատճառներով՝ սկսած դրա քաղաքական արմատներից եւ ենթատեքստից (արամ խաչատրեանի օրհներգն էլ էր լաւը, յետո՞յ), եւ վերջացուած որ դա աւելի բարդ ա ու ոչ հետեւողական (ինձ թւում)։ ես ունեմ լաւ դիզայնին ձգտում՝ այստեղից նաեւ հայկականի մէջ լաւ դիզայն փնտրելն ա՝ սարեանի դրօշը՝ ընդդէմ եռագոյնի։
(հէհ, հէնց էս պահին DHR֊ով հնչում ա՝ բերնարդ շոույի՝ «the reasonable man adapts himself to the world: the unreasonable one persists in trying to adapt the world to himself. therefore all progress depends on the unreasonable man» — DEEP & ELEGANT - DEEP HOUSE MIX ' BY GENTLEMAN [2024] ], ջենթլմէն ին թե միքս։ )
էսքանով աւարտեմ։
յ․ գ․ ըկներս, երբ խօսում ա մեքենայ վերանորոգող վարպետների հետ, ձայնը հաստացնում ա։ որ աւելի մասկուլին/բրուտալ թուայ, որ չզգան որ գրքի կռիս ա ու անլուրջ չվերաբերուեն։ չծաղրեն։
նրանք չեն խօսում ընդհանուր լեզուով֊հաղորդակարգով՝ ու նա էնպէս ա անում որ հասկանան։ շատ տարբեր բաներ՝ մշակութային կոդ։
իսկ ես միշտ գնացել եմ սիրիահայերի մօտ՝ նրանք արեւմտահայերէն են խօսում, լրիւ այլ երկրից են, լրիւ այլ բեքգրաունդով են, բայց ինձ աւելի լաւ են հասկանում՝ ոնց արտայայտւում եմ։