2025-08-31-29232199

ինչքան էլ չսիրեմ էդ մեծ ընկերութիւնները արհեստական բանականութիւն անող, այնուամենայնիւ, չեմ հասկանում (էս պահին, փատսրկներ ասէք ինձ հակառակ), ինչի են մարդիկ էդքան շատ anubis դնում որ դրանցից պաշտպանուեն։

հա՛, գիտեմ, maemo համայնքը ստիպուած ա, զի իրանց self host արած ենթակառուցուածքները մեռնում են։ մէկը բողոքում էր որ n900֊ի վրայ անուբիսը դանդաղ ա աշխատում։ ու պատասխանն էր՝ կը ներես, աւելի լաւ ա քեզ մօտ դանդաղ աշխատի, քան մեր սերուերները մեռնեն։

բայց երբ խօսում են պատճէնաշնորհի մասին՝ իբր աբ֊ն «գողանում» ա զի ուրիշների գործերի վրայ ա սովորում՝ օրինակ պատկերազարդողների, նկարիչների, գրողների՝ չեմ հասկանում։

մենք էլ ենք էդպէս սովորում։ դրանք տպելն ա ըստ օրէնքի արգելուած (ու դա էլ վատ օրէնքներ են, զի պատճէնաշնորհը կարող էր լինել 14 տարի ու եղել ա ու դա հասկանալի կը լինէր (տես լոուրենս լեսիգի ելոյթները) , բայց մենք էլ ենք կարդալով սովորում գրել։ իսկ նկարիչները գնում են պատկերասրահներ ու արտանկարում են բնօրինակից՝ որ սովորեն։ դա մարդուն արգելուած չի։ հետեւաբար՝ կորպորացիային էլ չի։

նաեւ սովորելը՝ ինդէքսաւորելու պէս ա։

երբ փնտրող համակարգերը ինդէքսաւորում են՝ մենք չէինք ասում որ պէտք չի։ երբեմն էինք խնդրում robots.txt֊ով որ չանեն՝ զի չէինք ուզում անձնական բաներ որ հանրայնացրել ենք՝ շատ փնտրելի լինեն։ բայց դէ դեռ պիտի երազէիր քոնը փնտրելի լինէր։ այսինքն՝ գտնելի։

ու նաեւ էն որ anubis֊ով են պաշտպանւում՝ նշանակում ա որ ըստ օրէնքի չի լինում ասել, երեւի՞։ ու տէնց։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)