մի բարիստա կար, մտածում էր որեւէ լեզու սովորել, որ աղքատութիւնից դուրս գար։
ես էլ իրան ասում էի որ ես կարծում եմ՝ խոհարարի կամ բարիստայի գործը աւելի լաւն ա, զի էթիկական խնդիրների առաջ չես կանգնում։
ճիշտ ա, հասկանում եմ որ բարդ ա դրանով ապրելը։ բայց արդար գործ ա՝ սուրճը սարքում ես, մարդուն լաւութիւն ես անում, մարդը խմում ա։
նա չէր զգում ինչ եմ ասում։ ինչ էթիկական խնդիրներ։
գուցէ երբէք էլ չզգար։ բայց երեւի պիտի լաւ թաթախուի առնուազն, տեսնի ինչ են դէմ տալիս գրել, որ կարողանայ հասկանալ։
ի դէպ՝
ես rms֊ին հարցրել եմ՝ ո՞րն ա էթիկապէս ճիշտ գործ, ադմինի թէ ծրագրաւորողի, որ ստեղծում ա փակ ծրագրակազմ։
նա ասաց որ ադմինի աշխատնքն արդար ա՝ ծառայութիւն ա մատուցում, իսկ ծրագրաւորողինը՝ էթիկական խնդիրներ ունի։